ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 32. Մեկնաբանությունը և կիրառումը
Հոդված 32. Մեկնաբանությունը և կիրառումը
1. Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթների, այնպես, ինչպես դրանք փոփոխված են սույն կոնվենցիայով, մեկնաբանության և կիրառման մասով ծագող ցանկացած հարց լուծվում է Կարգավորող հարկային համաձայնագրի այն դրույթին (դրույթներին) համապատասխան, որը (որոնք) վերաբերում է (են) Կարգավորող հարկային համաձայնագրի մեկնաբանությանը կամ կիրառմանն առնչվող հարցերի փոխադարձ համաձայնությամբ լուծմանը (այնպես, ինչպես այդ դրույթները կարող են փոփոխվել սույն կոնվենցիայով)։
2. Սույն կոնվենցիայի մեկնաբանության կամ կիրառման հետ կապված ցանկացած հարց կարող է քննարկվել Կողմերի համաժողովի ընթացքում, որը հրավիրվել է 31-րդ հոդվածի (Կողմերի համաժողովը) 3-րդ կետին համապատասխան։