Անցնել բովանդակությանը
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 36. VI մասի գործողությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 36. VI մասի գործողությունը

1. Չհակասելով 28-րդ հոդվածի (Վերապահումները) 9-րդ կետին, 29-րդ հոդվածի (Ծանուցումները) 6-րդ կետին և 35-րդ հոդվածի (Գործողությունը) 1-6-րդ կետերին՝ Կարգավորող հարկային համաձայնագրի կողմ հանդիսացող երկու Պայմանավորվող երկրների համար VI մասի (Արբիտրաժը) դրույթները գործում են՝

ա) Պայմանավորվող երկրի իրավասու մարմին ներկայացված գործերի մասով (ինչպես ներկայացված է 19-րդ հոդվածի (Պարտադիր ուժ ունեցող արբիտրաժը) 1-ին կետի «ա» ենթակետում)՝ Կարգավորող հարկային համաձայնագրի կողմ հանդիսացող Պայմանավորվող երկրներից յուրաքանչյուրի համար սույն կոնվենցիան ուժի մեջ մտնելու ավելի ուշ ամսաթվին կամ դրանից հետո, և

բ) նախքան Կարգավորող հարկային համաձայնագրի կողմ հանդիսացող Պայմանավորվող երկրներից յուրաքանչյուրի համար սույն կոնվենցիան ուժի մեջ մտնելու ավելի ուշ ամսաթիվը Պայմանավորվող երկրի իրավասու մարմին ներկայացված գործերի մասով՝ այն ամսաթվին, երբ երկու Պայմանավորվող երկրներն Ավանդապահին ծանուցել են, որ իրենք փոխադարձ համաձայնության են եկել 19-րդ հոդվածի (Պարտադիր ուժ ունեցող արբիտրաժը) 10-րդ կետին համապատասխան՝ նշելով այն ամսաթվի կամ ամսաթվերի վերաբերյալ տեղեկատվությունը, երբ այդպիսի գործերը կհամարվեն Պայմանավորվող երկրի իրավասու մարմին ներկայացված (ինչպես ներկայացված է 19-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում)՝ այդ փոխադարձ համաձայնության պայմաններին համապատասխան։

2. Կողմը կարող է իրեն իրավունք վերապահել կիրառելու VI մասը (Արբիտրաժը) Պայմանավորվող երկրի իրավասու մարմին ներկայացված գործի մասով նախքան Կարգավորող հարկային համաձայնագրի կողմ հանդիսացող Պայմանավորվող երկրներից յուրաքանչյուրի համար սույն կոնվենցիան ուժի մեջ մտնելու ավելի ուշ ամսաթիվը միայն այնքանով, որքանով երկու Պայմանավորվող երկրների իրավասու մարմինները համաձայնում են, որ այն կկիրառվի այդ կոնկրետ գործով։

3. 29-րդ հոդվածի (Ծանուցումները) 5-րդ կետի համաձայն՝ 2-րդ հոդվածի (Եզրույթների մեկնաբանությունը) 1-ին կետի «ա» ենթակետի ii պարբերության մեջ նշված համաձայնագրերի ցանկի ընդլայնման արդյունքում նոր Կարգավորող հարկային համաձայնագրի դեպքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի՝ «Կարգավորող հարկային համաձայնագրի կողմ հանդիսացող Պայմանավորվող երկրներից յուրաքանչյուրի համար սույն կոնվենցիան ուժի մեջ մտնելու ավելի ուշ ամսաթիվը» շարադրանքը պետք է փոխարինվի «համաձայնագրերի ցանկի ընդլայնման վերաբերյալ ծանուցման մասին Ավանդապահի կողմից հաղորդում ներկայացվելու օրը» շարադրանքով։

4. 28-րդ հոդվածի (Վերապահումները) 9-րդ կետին համապատասխան՝ 26-րդ հոդվածի (Համատեղելիությունը) 4-րդ կետով նախատեսված վերապահումը հետ վերցնելը կամ փոխարինելը, կամ 28-րդ հոդվածի (Վերապահումները) 2-րդ կետին համապատասխան՝ վերապահման վերաբերյալ առարկությունը հետ վերցնելը, ինչի արդյունքում Կարգավորող հարկային համաձայնագրի կողմ հանդիսացող երկու Պայմանավորվող երկրների միջև կիրառվում է VI մասը (Արբիտրաժը), ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան՝ բացառությամբ, երբ «Կարգավորող հարկային համաձայնագրի կողմ հանդիսացող Պայմանավորվող երկրներից յուրաքանչյուրի համար սույն կոնվենցիան ուժի մեջ մտնելու ավելի ուշ ամսաթիվը» շարադրանքին արված հղումները փոխարինվում են համապատասխանաբար «վերապահումը հետ վերցնելու վերաբերյալ ծանուցման մասին Ավանդապահի կողմից հաղորդում ներկայացվելու օրը», «վերապահումը փոխարինելու վերաբերյալ ծանուցման մասին Ավանդապահի կողմից հաղորդում ներկայացվելու օրը» կամ «վերապահման մասով արված առարկությունը հանելու մասին ծանուցման վերաբերյալ Ավանդապահի կողմից հաղորդում ներկայացվելու օրը» շարադրանքին արված հղումներով։

5. 29-րդ հոդվածի (Ծանուցումները) 1-ին կետի «ժզ» ենթակետի համաձայն կատարված լրացուցիչ ծանուցումն ուժի մեջ է մտնում 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան՝ բացառությամբ, երբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի՝ «Կարգավորող հարկային համաձայնագրի կողմ հանդիսացող Պայմանավորվող երկրներից յուրաքանչյուրի համար սույն կոնվենցիան ուժի մեջ մտնելու ամենաուշ ամսաթվին» շարադրանքին արված հղումները փոխարինվում են «լրացուցիչ ծանուցման մասին Ավանդապահի կողմից հաղորդում ներկայացվելու օրը» շարադրանքին արված հղումներով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։