Անցնել բովանդակությանը
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄԸ

Հոդված 11. Կողմի՝ իր ռեզիդենտներին հարկելու իրավունքը սահմանափակելու նպատակով Հարկային համաձայնագրերի կիրառումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Կողմի՝ իր ռեզիդենտներին հարկելու իրավունքը սահմանափակելու նպատակով Հարկային համաձայնագրերի կիրառումը

1. Կարգավորող հարկային համաձայնագիրը չի ազդում Պայմանավորվող երկրի կողմից իր ռեզիդենտների հարկման վրա՝ բացառությամբ Կարգավորող հարկային համաձայնագրի այն դրույթներին համապատասխան շնորհված արտոնությունների մասով հարկման՝

ա) որոնց համաձայն՝ տվյալ Պայմանավորվող երկիրը պարտավոր է այդ Պայմանավորվող երկրի ձեռնարկությանը մյուս Պայմանավորվող երկրի կողմից կատարված նախնական ճշգրտումից հետո տրամադրել առաջին Պայմանավորվող երկրում ձեռնարկության մշտական հաստատության շահույթի կամ փոխկապակցված ձեռնարկության շահույթի մասով գանձվող հարկի գումարին համարժեք կամ համապատասխան ճշգրտում՝ Կարգավորող հարկային համաձայնագրին համապատասխան.

բ) որոնք կարող են ազդել տվյալ Պայմանավորվող երկրի կողմից այդ Պայմանավորվող երկրի ռեզիդենտ հանդիսացող անձի հարկման վրա, եթե այդ անձը եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող երկրին կամ նրա վարչատարածքային միավորին կամ տեղական իշխանության մարմիններին կամ նրա համանման այլ մարմնի մատուցվող ծառայություններից.

գ) որոնք կարող են ազդել տվյալ Պայմանավորվող երկրի կողմից այդ Պայմանավորվող երկրի ռեզիդենտ հանդիսացող անձի հարկման վրա, եթե այդ անձը նաև ուսանող է, արտադրական պրակտիկա անցնող կամ վերապատրաստվող անձ կամ ուսուցիչ, դասավանդող, դասախոս, հրահանգիչ, հետազոտող կամ գիտական աշխատող, որը համապատասխանում է Համաձայնեցված հարկային համաձայնագրի պայմաններին.

դ) որոնց համաձայն՝ տվյալ Պայմանավորվող երկիրը պարտավոր է այդ Պայմանավորվող երկրի ռեզիդենտներին հարկային արտոնություններ տրամադրել կամ հարկից ազատել այն եկամտի մասով, որը մյուս Պայմանավորվող երկիրը կարող է հարկել Կարգավորող հարկային համաձայնագրին համապատասխան (ներառյալ այն շահույթը, որը, Կարգավորող հարկային համաձայնագրին համապատասխան, վերագրվում է այդ մյուս Պայմանավորվող երկրում գտնվող մշտական հաստատությանը).

ե) որոնք տվյալ Պայմանավորվող երկրի ռեզիդենտներին պաշտպանում են այդ Պայմանավորվող երկրի կողմից իրականացվող խտրական հարկային վարչարարությունից.

զ) որոնք տվյալ Պայմանավորվող երկրի ռեզիդենտներին թույլ են տալիս պահանջել, որ այդ Պայմանավորվող երկրի կամ Պայմանավորվող երկրներից մեկի իրավասու մարմինը հարկման դեպքերը քննի ոչ ըստ Կարգավորող հարկային համաձայնագրի.

է) որոնք կարող են ազդել տվյալ Պայմանավորվող երկրի կողմից այդ Պայմանավորվող երկրի ռեզիդենտի հարկման վրա, եթե այդ անձը մյուս Պայմանավորվող երկրի դիվանագիտական առաքելության, պետական առաքելության կամ հյուպատոսական հիմնարկի անդամ է.

ը) որոնցով սահմանվում է, որ մյուս Պայմանավորվող երկրի սոցիալական ապահովության մասին օրենսդրության համապատասխան վճարվող կենսաթոշակները կամ այլ վճարներ հարկվում են միայն այդ մյուս Պայմանավորվող երկրում.

թ) որոնցով սահմանվում է, որ մյուս Պայմանավորվող երկրում վճարվող կենսաթոշակները և այլ համանման վճարներ, անուիտետը, ալիմենտները կամ այլ ապրուստի միջոցներ ենթակա են հարկման միայն այդ Պայմանավորվող երկրում. կամ

ժ) որոնցով որևէ այլ կերպ հստակ սահմանափակվում է Պայմանավորվող երկրի՝ իր ռեզիդենտներին հարկելու իրավունքը, կամ հստակ նախատեսվում է, որ այն Պայմանավորվող երկիրը, որի տարածքում ստացվում է եկամուտը, ունի այդ եկամուտը հարկելու բացառիկ իրավունք։

2. 1-ին կետը կիրառվում է Կարգավորող հարկային համաձայնագրի այն դրույթների փոխարեն կամ դրանց բացակայության դեպքում, որոնցով նախատեսվում են, որ Կարգավորող հարկային համաձայնագիրը չի կարող ազդել Պայմանավորվող երկրի կողմից իր ռեզիդենտների հարկման վրա։

3. Կողմը կարող է իրեն իրավունք վերապահել՝

ա) սույն hոդվածն ամբողջությամբ չկիրառելու իր Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ.

բ) սույն hոդվածն ամբողջությամբ չկիրառելու իր ստորագրած այն Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ, որոնք արդեն իսկ պարունակում են 2-րդ կետի դրույթները։

4. Յուրաքանչյուր Կողմ, որը չի կատարել 3-րդ կետի «ա» կամ «բ» ենթակետերի վերաբերյալ վերապահում, Ավանդապահին ծանուցում է այն մասին, թե արդյոք իր Կարգավորող հարկային համաձայնագրերից յուրաքանչյուրը պարունակում է 2-րդ կետում նշված դրույթը, և եթե դա այդպես է՝ այդպիսի յուրաքանչյուր դրույթ պարունակող հոդվածի և կետի համարը։ Եթե բոլոր Պայմանավորվող երկրները Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթի վերաբերյալ ծանուցում են ներկայացրել, ապա այդ դրույթը փոխարինվում է 1-ին կետի դրույթներով։ Մյուս դեպքերում 1-ին կետը Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներին փոխարինում է միայն այն դեպքում, երբ այդ դրույթները համատեղելի չեն 1-ին կետի հետ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։