Անցնել բովանդակությանը
ՎԵՃԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ

Հոդված 17. Համապատասխանության ճշգրտումները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Համապատասխանության ճշգրտումները

1. Այն դեպքում, երբ Պայմանավորվող երկիրն իր երկրի ձեռնարկության շահույթի մեջ ներառում և համապատասխանաբար հարկում է այնպիսի շահույթներ, որոնց մասով մյուս Պայմանավորվող երկրի ձեռնարկությունից հարկեր են գանձվել այդ մյուս Պայմանավորվող երկրում, և այդպիսով ներառված շահույթներն այնպիսի շահույթներ են, որոնք առաջին Պայմանավորվող երկրի ձեռնարկությունը կունենար, եթե երկու ձեռնարկությունների միջև հարաբերությունները լինեին այնպիսին, ինչպիսիք լինում են անկախ ձեռնարկությունների միջև, ապա այդ մյուս Պայմանավորվող երկիրը պետք է համապատասխան ճշգրտումներ կատարի այդ շահույթների մասով իր տարածքում գանձված հարկի գումարում: Այդպիսի ճշգրտում կատարելու որոշում կայացնելիս հարկ է պատշաճ ուշադրություն դարձնել Կարգավորող հարկային համաձայնագրի այլ դրույթների, իսկ Պայմանավորվող երկրների իրավասու մարմիններն անհրաժեշտության դեպքում պետք է խորհրդակցեն միմյանց հետ:

2. 1-ին կետը կիրառվում է այն դրույթի փոխարեն կամ բացակայության դեպքում, որով սահմանվում է, որ Պայմանավորվող երկիրը պարտավոր է համապատասխան ճշգրտումներ կատարել իր ձեռնարկության շահույթների մասով իր տարածքում գանձված հարկի գումարում, եթե մյուս Պայմանավորվող երկիրն այդ շահույթը ներառում է այդ մյուս Պայմանավորվող երկրի ձեռնարկության շահույթներում և համապատասխանաբար հարկում է այդ շահույթները, և այդպիսով ներառված շահույթներն այնպիսի շահույթներ են, որոնք այդ մյուս Պայմանավորվող երկրի ձեռնարկությունը կունենար, եթե երկու ձեռնարկությունների միջև լինեին այնպիսի հարաբերություններ, ինչպիսիք լինում են անկախ ձեռնարկությունների միջև:

3. Կողմը կարող է իրեն իրավունք վերապահել՝

ա) սույն հոդվածն ամբողջությամբ չկիրառելու իր Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ, որոնք արդեն իսկ պարունակում են 2-րդ կետում սահմանված դրույթ.

բ) սույն հոդվածն ամբողջությամբ չկիրառելու իր Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ՝ հիմք ընդունելով այն, որ իր Կարգավորող հարկային համաձայնագրի 2-րդ կետում նշված դրույթի բացակայության դեպքում՝

i) ինքը պետք է իրականացնի 1-ին կետում նշված համապատասխան ճշգրտումը, կամ

ii) իր իրավասու մարմինը գործին լուծում տալու նպատակով պետք է միջոցներ ձեռնարկի՝ Կարգավորող հարկային համաձայնագրի՝ փոխհամաձայնության ընթացակարգի վերաբերյալ դրույթներին համապատասխան,

գ) այն դեպքում, երբ Կողմն արել է վերապահում 16-րդ հոդվածի (Փոխհամաձայնության ընթացակարգը) 5-րդ կետի «գ» ենթակետի ii պարբերության վերաբերյալ, սույն հոդվածն ամբողջությամբ չկիրառելու իր Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ՝ ելնելով այն հանգամանքից, որ իր երկկողմ համաձայնագրերի շուրջ բանակցությունների ժամանակ ինքն ընդունելու է 1-ին կետում ներառված դրույթին համանման պայմանագրային դրույթ՝ պայմանով, որ Պայմանավորվող երկրները համաձայնության գան այդ դրույթի և 16-րդ հոդվածի (Փոխհամաձայնության ընթացակարգը) 5-րդ կետի «գ» ենթակետի ii պարբերությամբ սահմանված դրույթների վերաբերյալ:

4. Յուրաքանչյուր Կողմ, որը 3-րդ կետի վերաբերյալ վերապահում չի արել, Ավանդապահին ծանուցում է այն մասին, թե արդյոք իր Կարգավորող հարկային համաձայնագրերից յուրաքանչյուրը պարունակում է 2-րդ կետում նշված դրույթ, իսկ եթե կատարել է այդպիսի վերապահում, ապա ծանուցում է յուրաքանչյուր այդպիսի դրույթ պարունակող հոդվածի և կետի համարը։ Այն դեպքում, երբ բոլոր Պայմանավորվող երկրներն այդպիսի ծանուցում են ներկայացրել Կարգավորող հարկային համաձայնագրի որևէ դրույթի մասով, ապա այդ դրույթը փոխարինվում է 1-ին կետի դրույթներով։ Մյուս դեպքերում 1-ին կետը փոխարինում է Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներին միայն այնքանով, որքանով այդ դրույթներն անհամատեղելի են 1-ին կետի հետ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։