Անցնել բովանդակությանը
ԱՐԲԻՏՐԱԺԸ

Հոդված 20. Արբիտրների նշանակումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. Արբիտրների նշանակումը

1. Բացառությամբ այն դեպքերի, երբ Պայմանավորվող երկրների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնության են գալիս այլ կանոնների վերաբերյալ, սույն մասի նպատակներով կիրառվում են 2-4-րդ կետերը։

2. Հետևյալ կանոններով կարգավորվում է արբիտրաժային տրիբունալի անդամների նշանակումը.

ա) Արբիտրաժային տրիբունալը բաղկացած է երեք առանձին անդամներից, որոնք միջազգային հարկային հարցերի ոլորտում ունեն մասնագիտական գիտելիքներ կամ փորձ։

բ) Իրավասու մարմիններից յուրաքանչյուրը, 19-րդ հոդվածի (Պարտադիր ուժ ունեցող արբիտրաժ) 1-ին կետի համաձայն, արբիտրաժի վերաբերյալ դիմումն ստանալու օրվանից 60 օրվա ընթացքում նշանակում է արբիտրաժային տրիբունալի մեկ անդամ։ Տրիբունալի՝ այդ կերպ նշանակված երկու անդամներն իրենց նշանակումից հետո՝ 60 օրվա ընթացքում, նշանակում են երրորդ արբիտրին, որը գործում է որպես արբիտրաժային տրիբունալի նախագահող։ Նախագահողը Պայմանավորվող երկրներից որևէ մեկի քաղաքացի կամ ռեզիդենտ չի կարող լինել։

գ) Արբիտրաժային տրիբունալի կազմում նշանակված յուրաքանչյուր անդամ պետք է լինի անաչառ և նշանակումն ընդունելու պահին պետք է անկախ լինի Պայմանավորվող երկրների իրավասու մարմիններից, հարկային մարմիններից, ֆինանսների նախարարություններից և գործով անմիջականորեն շահագրգռված բոլոր անձանցից (ինչպես նաև նրանց խորհրդականներից), պահի իր անաչառությունն ու անկախությունը վարույթի ողջ ընթացքում և դրանից հետո՝ ողջամիտ ժամանակահատվածում, պետք է խուսափի այնպիսի վարքագծի դրսևորումից, որը կարող է խաթարել արբիտրների անաչառ և անկախ երևալը՝ կապված վարույթի հետ։

3. Այն դեպքում, երբ Պայմանավորվող երկրի իրավասու մարմինը չի նշանակում արբիտրաժային տրիբունալի անդամ 2-րդ կետով սահմանված կամ Պայմանավորվող երկրների իրավասու մարմինների կողմից համաձայնեցված կարգով և ժամկետներում, ապա իրավասու մարմնի անունից անդամ է նշանակում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկային քաղաքականության և վարչարարության կենտրոնի բարձրաստիճան պաշտոնյան, որը Պայմանավորվող երկրներից որևէ մեկի քաղաքացի չէ։

4. Եթե արբիտրաժային տրիբունալի՝ առաջինը նշանակված երկու անդամները չեն նշանակում նախագահողին 2-րդ կետով սահմանված կամ Պայմանավորվող երկրների իրավասու մարմինների կողմից համաձայնեցված կարգով և ժամկետներում, ապա նախագահող է նշանակում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկային քաղաքականության և վարչարարության կենտրոնի բարձրաստիճան պաշտոնյան, որը Պայմանավորվող երկրներից որևէ մեկի քաղաքացի չէ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։