Անցնել բովանդակությանը
ԱՐԲԻՏՐԱԺԸ

Հոդված 21. Արբիտրաժային վարույթի գաղտնիությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. Արբիտրաժային վարույթի գաղտնիությունը

1. Բացառապես սույն մասի դրույթների և համապատասխան Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթների ու Պայմանավորվող երկրների՝ տեղեկատվության փոխանակման, գաղտնիության և վարչական աջակցության վերաբերյալ ներպետական օրենսդրության կիրառության նպատակներով արբիտրաժային տրիբունալի անդամները և յուրաքանչյուր անդամի առավելագույնը երեք աշխատակից (և հնարավոր արբիտրներն այնքանով, որքանով անհրաժեշտ է արբիտրներին ներկայացվող պահանջները կատարելու նրանց կարողությունը ստուգելու համար) համարվում են այնպիսի անձինք կամ մարմիններ, որոնց համար կարող է հասանելի լինել գաղտնի տեղեկատվությունը։ Արբիտրաժային տրիբունալի կամ հնարավոր արբիտրների ստացած տեղեկատվությունը և այն տեղեկատվությունը, որն իրավասու մարմիններն ստացել են արբիտրաժային տրիբունալի կողմից, համարվում են Կարգավորող հարկային համաձայնագրի՝ տեղեկատվության փոխանակման և վարչական աջակցության մասին դրույթների համաձայն փոխանակված տեղեկատվություն։

2. Պայմանավորվող երկրների իրավասու մարմիններն ապահովում են, որ արբիտրաժային տրիբունալի անդամները և նրանց աշխատակիցները, նախքան արբիտրաժային վարույթին իրենց մասնակցությունը, գրավոր համաձայնություն տան արբիտրաժային վարույթի վերաբերյալ ցանկացած տեղեկատվության գաղտնիությունը պարտադիր պահելու և չհրապարակման պարտավորությունը կատարելու վերաբերյալ՝ տեղեկատվության փոխանակման և վարչական աջակցության վերաբերյալ Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներով սահմանված կարգով և Պայմանավորվող երկրների կիրառելի օրենքներին համապատասխան։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։