Հոդված 24. Այլ լուծում տալու վերաբերյալ համաձայնություն
Հոդված 24. Այլ լուծում տալու վերաբերյալ համաձայնություն
1. Սույն մասն իր Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ կիրառելու նպատակներով Կողմը կարող է որոշել կիրառել 2-րդ կետը և համապատասխանաբար Ավանդապահին ծանուցում է այդ մասին։ Կարգավորող հարկային համաձայնագրի կողմ հանդիսացող երկու Պայմանավորվող երկրների համար 2-րդ կետը կիրառվում է միայն այն դեպքում, երբ երկու Պայմանավորվող երկրներն այդպիսի ծանուցում են ներկայացրել:
2. Չնայած 19-րդ հոդվածի (Պարտադիր ուժ ունեցող արբիտրաժ) 4-րդ կետին՝ սույն մասի համաձայն՝ արբիտրաժային որոշումը պարտադիր չէ Կարգավորող հարկային համաձայնագրի կողմ հանդիսացող Պայմանավորվող երկրների համար և ենթակա չէ կիրառման այն դեպքում, երբ Պայմանավորվող երկրների իրավասու մարմիններն արբիտրաժային որոշումն ստանալուց հետո՝ երեք օրացուցային ամսվա ընթացքում, լուծում չստացած բոլոր հարցերին այլ լուծում տալու վերաբերյալ համաձայնության են գալիս։
3. Այն Կողմը, որը որոշում է կիրառել 2-րդ կետը, կարող է իրեն իրավունք վերապահել 2-րդ կետը կիրառելու իր այն Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ, որոնց նկատմամբ կիրառվում է 23-րդ հոդվածի (Արբիտրաժային գործընթացի տեսակը) 2-րդ կետը։