Անցնել բովանդակությանը
ԱՐԲԻՏՐԱԺԸ

Հոդված 26. Համատեղելիությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26. Համատեղելիությունը

1. 18-րդ հոդվածին (VI մասը կիրառելու ընտրությունը) համապատասխան՝ սույն մասի դրույթները կիրառվում են Կարգավորող հարկային համաձայնագրի այն դրույթների փոխարեն կամ դրանց բացակայության դեպքում, որոնցով նախատեսվում է փոխհամաձայնեցման ընթացակարգով լուծվող գործից ծագող չլուծված հարցերի մասով արբիտրաժային վարույթ։ Յուրաքանչյուր Կողմ, որը սույն մասը կիրառելու վերաբերյալ որոշում է կայացնում, Ավանդապահին ծանուցում է այն մասին, թե արդյոք իր Կարգավորող հարկային համաձայնագրերից յուրաքանչյուրը, բացի այն համաձայնագրերից, որոնց վրա տարածվում է 4-րդ կետով սահմանված վերապահումը, պարունակում է այդպիսի դրույթ, և եթե կատարել է այդպիսի վերապահում, ապա ծանուցում է յուրաքանչյուր այդպիսի դրույթ պարունակող հոդվածի և կետի համարը։ Այն դեպքում, երբ երկու Պայմանավորվող երկրները ներկայացրել են ծանուցում Կարգավորող հարկային համաձայնագրի որևէ դրույթի վերաբերյալ, այդ Պայմանավորվող երկրների մասով այդ դրույթը փոխարինվում է սույն մասի դրույթներով։

2. Սույն մասով սահմանված՝ փոխհամաձայնեցման ընթացակարգով լուծվող գործից բխող ցանկացած չլուծված հարց, որն այլ հանգամանքներում ենթակա կլիներ լուծման արբիտրաժային գործընթացի շրջանակներում, չի փոխանցվում արբիտրաժ, եթե հարցը վերաբերում է այն գործին, որի մասով նախկինում ստեղծվել է արբիտրաժային տրիբունալ կամ համանման մարմին՝ երկկողմ կամ բազմակողմ կոնվենցիային համապատասխան, որով նախատեսվում է փոխհամաձայնեցման ընթացակարգով լուծվող գործի շրջանակներում չլուծված հարցերի մասով պարտադիր ուժ ունեցող արբիտրաժ։

3. 1-ին կետին համապատասխան՝ սույն մասում ոչինչ չի խանգարում փոխհամաձայնեցման ընթացակարգի համատեքստում ծագող չլուծված հարցերի մասով արբիտրաժի հետ կապված՝ ավելի ընդգրկուն պարտավորությունների կատարմանը, որոնք բխում են այլ կոնվենցիաներից, որոնց միացել են կամ կմիանան Պայմանավորվող երկրները։

4. Կողմը կարող է իրեն իրավունք վերապահել սույն մասը չկիրառելու մեկ կամ մեկից ավելի որոշակի Կարգավորող հարկային համաձայնագրերի (կամ իր բոլոր Կարգավորող հարկային համաձայնագրերի) նկատմամբ, որոնցով արդեն իսկ նախատեսվում է փոխհամաձայնեցման ընթացակարգով լուծվող գործից բխող չլուծված հարցերի մասով պարտադիր ուժ ունեցող արբիտրաժ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։