ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 27. Ստորագրումը և վավերացումը, ընդունումը կամ հաստատումը
Հոդված 27. Ստորագրումը և վավերացումը, ընդունումը կամ հաստատումը
1. 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ սույն կոնվենցիան բաց է ստորագրման համար՝
ա) բոլոր Պետությունների կողմից,
բ) Հերնսիի (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն), Մեն կղզու (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն), Ջերսիի (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) կողմից, և
գ) ցանկացած այլ երկրի կողմից, որը լիազորված է Կողմ դառնալու՝ Կողմերի և ստորագրող կողմերի համաձայնությամբ կայացված որոշմամբ։
2. Սույն կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման։