Անցնել բովանդակությանը
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 28. Վերապահումները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28. Վերապահումները

1. 2-րդ կետի համաձայն՝ սույն կոնվենցիայի մասով որևէ վերապահում չի կարող կատարվել` բացի այն վերապահումներից, որոնք ուղղակիորեն թույլատրվում են հետևյալ կետերով.

ա) 3-րդ հոդվածի (Թափանցիկ սուբյեկտները) 5-րդ կետ.

բ) 4-րդ հոդվածի (Կրկնակի ռեզիդենտություն ունեցող սուբյեկտները) 3-րդ կետ.

գ) 5-րդ հոդվածի (Կրկնակի հարկումը վերացնելուն ուղղված մեթոդների կիրառությունը) 8-րդ և 9-րդ կետեր.

դ) 6-րդ հոդվածի (Կարգավորող հարկային համաձայնագրի նպատակը) 4-րդ կետ.

ե) 7-րդ հոդվածի (Պայմանագրի չարաշահման կանխումը) 15-րդ և 16-րդ կետեր.

զ) 8-րդ հոդվածի (Շահաբաժնի փոխանցման գործարքները) 3-րդ կետ.

է) 9-րդ հոդվածի (Իրենց արժեքը գլխավորապես անշարժ գույքից ձևավորող՝ ձեռնարկությունների բաժնեմասերի կամ մասնաբաժինների օտարումից ստացված ակտիվի արժեքի հավելաճը) 6-րդ կետ.

ը) 10-րդ հոդվածի (Երրորդ երկրներում գտնվող մշտական հաստատությունների համար չարաշահումներից խուսափելու կանոնը) 5-րդ կետ.

թ) 11-րդ հոդվածի (Կողմի՝ իր ռեզիդենտներին հարկելու իրավունքը սահմանափակելու նպատակով հարկային համաձայնագրերի կիրառումը) 3-րդ կետ.

ժ) 12-րդ հոդվածի (Կոմիսիոների միջոցով գործարքների կնքման և համանման ռազմավարության միջոցով մշտական հաստատության կարգավիճակից արհեստականորեն խուսափելը) 4-րդ կետ.

ժա) 13-րդ հոդվածի (Գործունեության որոշակի տեսակների համար սահմանված բացառությունների կիրառմամբ մշտական հաստատության կարգավիճակից արհեստականորեն խուսափելը) 6-րդ կետ.

ժբ) 14-րդ հոդվածի (Պայմանագրերի բաժանումը) 3-րդ կետ.

ժգ) 15-րդ հոդվածի (Ձեռնարկության հետ սերտորեն փոխկապակցված անձի սահմանումը) 2-րդ կետ.

ժդ) 16-րդ հոդվածի (Փոխհամաձայնեցման ընթացակարգը) 5-րդ կետ.

ժե) 17-րդ հոդվածի (Համապատասխանության ճշգրտումները) 3-րդ կետ.

ժզ) 19-րդ հոդվածի (Պարտադիր ուժ ունեցող արբիտրաժը) 11-րդ և 12-րդ կետեր.

ժէ) 23-րդ հոդվածի (Արբիտրաժային գործընթացի տեսակը) 2-րդ, 3-րդ, 6-րդ և 7-րդ կետեր.

ժը) 24-րդ հոդվածի (Այլ լուծում գտնելու վերաբերյալ համաձայնությունը) 3-րդ կետ.

ժթ) 26-րդ հոդվածի (Համատեղելիությունը) 4-րդ կետ.

ի) 35-րդ հոդվածի (Գործողությունը) 6-րդ և 7-րդ կետեր, և

իա) 36-րդ հոդվածի (VI մասի գործողությունը) 2-րդ կետ։

2. ա) Չհակասելով 1-ին կետին՝ այն Կողմը, որը 18-րդ հոդվածի (VI մասը կիրառելու ընտրությունը) համաձայն որոշում է կիրառել VI մասը (Արբիտրաժ), կարող է ձևակերպել մեկ կամ ավելի վերապահումներ այն դեպքերի մասով, որոնք ենթակա են լուծման արբիտրաժի կողմից՝ VI մասի դրույթներին համապատասխան (Արբիտրաժ)։ Այն Կողմի համար, որը սույն կոնվենցիայի Կողմ դառնալուց հետո, 18-րդ հոդվածի (VI մասը կիրառելու ընտրությունը) համաձայն, որոշում է կիրառել VI մասը (Արբիտրաժ), սույն ենթակետի համաձայն կատարվող վերապահումները կատարվում են այն ժամանակ, երբ Կողմը ծանուցումը ներկայացնում է Ավանդապահին՝ 18-րդ հոդվածին (VI մասը կիրառելու ընտրությունը) համապատասխան։

բ) «Ա» ենթակետին համապատասխան կատարված վերապահումները ենթակա են ընդունման։ «Ա» ենթակետին համապատասխան կատարված վերապահումը համարվում է Կողմի կողմից ընդունված, եթե Կողմը վերապահման մասով առարկություն ունենալու մասին Ավանդապահին չի ծանուցել մինչև Ավանդապահի կողմից վերապահման մասին ծանուցման օրվանից սկսած տասներկու օրացուցային ամսվա ժամանակահատվածի ավարտը կամ վավերացման, ընդունման կամ հաստատման մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելու օրը՝ կախված այն հանգամանքից, թե այդ ժամկետներից որն է ավելի ուշ։ Այն Կողմը, որը սույն կոնվենցիայի Կողմ դառնալուց հետո, 18-րդ հոդվածին (VI մասը կիրառելու ընտրությունը) համապատասխան, որոշում է կիրառել VI մասը (Արբիտրաժը), այլ Կողմերի կողմից «ա» ենթակետի համաձայն նախկինում կատարված վերապահումների մասով իր առարկությունները կարող է ներկայացնել առաջինը նշված Կողմի ծանուցումը 18-րդ հոդվածին (VI մասը կիրառելու ընտրությունը) համապատասխան Ավանդապահին ներկայացնելու ժամանակ։ Այն դեպքում, երբ Կողմը «ա» ենթակետին համապատասխան կատարված վերապահման մասով առարկություն է ներկայացնում, ապա VI մասը (Արբիտրաժը) ամբողջությամբ չի կիրառվում առարկող Կողմի և վերապահում կատարած Կողմի միջև։

3. Եթե սույն կոնվենցիայի համապատասխան դրույթներով այլ բան ուղղակիորեն չի նախատեսվում, ապա 1-ին կամ 2-րդ կետերին համապատասխան կատարված վերապահումը՝

ա) վերապահում կատարած Կողմի համար մեկ այլ Կողմի հետ հարաբերություններում փոփոխում է սույն կոնվենցիայի այն դրույթները, որոնց այդ վերապահումը վերաբերում է՝ կատարված վերապահման ծավալով, և

բ) վերապահում կատարած Կողմի հետ հարաբերություններում մյուս Կողմի համար այդ դրույթները փոփոխում է նույն ծավալով։

4. Այն Կարգավորող հարկային համաձայնագրերի մասով կիրառելի վերապահումները, որոնք կնքվել են այն երկրի կամ տարածքի կողմից կամ անունից, որի միջազգային հարաբերությունների համար պատասխանատու է Կողմը, եթե այդ երկիրը կամ տարածքը Կոնվենցիայի Կողմ չէ՝ 27-րդ հոդվածի (Ստորագրումը և վավերացումը, ընդունումը կամ հաստատումը) 1-ին կետի «բ» կամ «գ» ենթակետերի համաձայն, կատարվում են պատասխանատու Կողմի կողմից և կարող են տարբերվել այդ Կողմի՝ իր Կարգավորող հարկային համաձայնագրերի մասով կատարված վերապահումներից։

5. Վերապահումները կատարվում են ստորագրելու ժամանակ կամ վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս՝ սույն հոդվածի 2-րդ, 6-րդ և 9-րդ կետերի դրույթների և 29-րդ հոդվածի (Ծանուցումները) 5-րդ կետի համաձայն։ Այնուամենայնիվ, այն Կողմի համար, որը սույն կոնվենցիայի Կողմ դառնալուց հետո 18-րդ հոդվածի (VI մասը կիրառելու ընտրությունը) համաձայն որոշում է կիրառել VI մասը (Արբիտրաժը), սույն հոդվածի 1-ին կետի «ժզ», «ժէ», «ժը» և «ժթ» ենթակետերի վերաբերյալ վերապահումները կատարվում են այն ժամանակ, երբ Կողմը ծանուցում է ներկայացնում Ավանդապահին՝ 18-րդ հոդվածի (VI մասը կիրառելու ընտրությունը) համաձայն։

6. Այն դեպքում, երբ վերապահումները կատարվում են ստորագրման պահին, դրանք հաստատվում են վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ հանձնելիս, եթե վերապահումների մասին փաստաթղթում ուղղակիորեն չի նշվում, որ դրանք պետք է համարվեն վերջնական՝ սույն հոդվածի 2-րդ, 5-րդ և 9-րդ կետերի դրույթների և 29-րդ հոդվածի (Ծանուցումները) 5-րդ կետի համաձայն։

7. Եթե վերապահումները չեն կատարվում ստորագրման պահին, ապա այդ պահին Ավանդապահին տրամադրվում է նախատեսվող վերապահումների նախնական ցանկ։

8. Այն վերապահումների համար, որոնք կատարվել են հետևյալ դրույթներից յուրաքանչյուրի համաձայն, համաձայնությունների ցանկը, որոնց մասին ծանուցվել է 2-րդ հոդվածի (Եզրույթների մեկնաբանությունը) 1-ին կետի «ա» ենթակետի ii պարբերության համաձայն, և որոնք համապատասխան դրույթում սահմանված վերապահման առարկա են (իսկ «գ», «դ» և «ժդ» ենթակետերում թվարկվածներից բացի՝ հետևյալ դրույթներից յուրաքանչյուրի համաձայն կատարված վերապահման դեպքում՝ յուրաքանչյուր համապատասխան դրույթ պարունակող հոդվածի և կետի համարը) պետք է տրամարդրվի այդպիսի վերապահում կատարելու դեպքում.

ա) 3-րդ հոդվածի (Թափանցիկ սուբյեկտները) 5-րդ կետի «բ», «գ», «դ», «ե» և «է» ենթակետեր.

բ) 4-րդ հոդվածի (Կրկնակի ռեզիդենտություն ունեցող սուբյեկտները) 3-րդ կետի «բ», «գ» և «դ» ենթակետեր.

գ) 5-րդ հոդվածի (Կրկնակի հարկումը վերացնելուն ուղղված մեթոդների կիրառությունը) 8-րդ և 9-րդ կետեր.

դ) 6-րդ հոդվածի (Կարգավորող հարկային համաձայնագրի նպատակը) 4-րդ կետ.

ե) 7-րդ հոդվածի (Պայմանագրի չարաշահման կանխումը) 15-րդ կետի «բ» և «գ» ենթակետեր.

զ) 8-րդ հոդվածի (Շահաբաժնի փոխանցման գործարքներ) 3-րդ կետի «բ» ենթակետի i, ii և iii պարբերություններ.

է) 9-րդ հոդվածի (Իրենց արժեքը գլխավորապես անշարժ գույքից ձևավորող՝ ձեռնարկությունների բաժնեմասերի կամ մասնաբաժինների օտարումից ստացված ակտիվի արժեքի հավելաճը) 6-րդ կետի «դ», «ե» և «զ» ենթակետեր.

ը) 10-րդ հոդվածի (Երրորդ երկրներում գտնվող մշտական հաստատությունների համար չարաշահումներից խուսափելու կանոնը) 5-րդ կետի «բ» և «գ» ենթակետեր.

թ) 11-րդ հոդվածի (Կողմի՝ իր ռեզիդենտներին հարկելու իրավունքը սահմանափակելու նպատակով հարկային համաձայնագրերի կիրառումը) 3-րդ կետի «բ» ենթակետ.

ժ) 13-րդ հոդվածի (Կոմիսիոների միջոցով գործարքների կնքման և համանման ռազմավարության միջոցով մշտական հաստատության կարգավիճակից արհեստականորեն խուսափելը) 6-րդ կետի «բ» ենթակետ.

ժա) 14-րդ հոդվածի (Պայմանագրերի բաժանումը) 3-րդ կետի «բ» ենթակետ.

ժբ) 16-րդ հոդվածի (Փոխհամաձայնեցման ընթացակարգը) 5-րդ կետի «բ» ենթակետ.

ժգ) 17-րդ հոդվածի (Համապատասխանության ճշգրտումները) 3-րդ կետի «ա» ենթակետ.

ժդ) 23-րդ հոդվածի (Արբիտրաժային գործընթացի տեսակը) 6-րդ կետ, և

ժե) 26-րդ հոդվածի (Համատեղելիությունը) 4-րդ կետ։

«Ա» ենթակետից մինչև «ժե» ենթակետում նշված վերապահումները չեն կիրառվում ցանկացած Կարգավորող հարկային համաձայնագրի նկատմամբ, որը ներառված չէ սույն կետում նշված ցանկում։

9. Ցանկացած Կողմ, որը վերապահում է կատարել 1-ին կամ 2-րդ կետին համապատասխան, կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել վերապահումը կամ այն փոխարինել ավելի սահմանափակ վերապահմամբ Ավանդապահին հասցեագրված ծանուցման միջոցով։ Այդպիսի Կողմը ներկայացնում է լրացուցիչ ծանուցումներ 29-րդ հոդվածի (Ծանուցումները) 6-րդ կետի համաձայն, ինչը կարող է պահանջվել վերապահումը հետ վերցնելու կամ փոխարինելու արդյունքում։ 35-րդ հոդվածի (Գործողությունը) 7-րդ կետի համաձայն՝ վերապահումը հետ վերցնելը կամ փոխարինելն ուժի մեջ է մտնում՝

ա) միայն այն Պետությունների և երկրների հետ Կարգավորող հարկային համաձայնագրերի մասով, որոնք Կոնվենցիայի Կողմ են, երբ Ավանդապահն ստանում է վերապահումը հետ վերցնելու կամ փոխարինելու մասին ծանուցումը՝

i) այն դրույթների մասով վերապահումների համար, որոնք վերաբերում են աղբյուրի մոտ հարկմանը, երբ այդպիսի հարկման հանգեցնող գործողությունը տեղի է ունենում վերապահումը հետ վերցնելու կամ փոխարինելու մասին ծանուցման վերաբերյալ Ավանդապահի կողմից հաղորդում ներկայացվելու օրվանից վեց օրացուցային ամիսներին հաջորդող տարվա հունվարի 1-ին կամ դրանից հետո, և

ii) մյուս բոլոր դրույթների մասով վերապահումների համար, որոնք կատարվել են այն հաշվետու ժամանակաշրջանների ընթացքում գանձվող հարկերի համար, որոնք սկսվում են վերապահումը հետ վերցնելու կամ փոխարինելու մասին ծանուցման վերաբերյալ Ավանդապահի կողմից հաղորդում ներկայացվելու օրվանից վեց օրացուցային ամիսներին հաջորդող տարվա հունվարի 1-ին կամ դրանից հետո, և

բ) Կարգավորող հարկային համաձայնագրի մասով, որով մեկ կամ մի քանի Պայմանավորվող երկրներ դառնում են սույն կոնվենցիայի Կողմ՝ վերապահումը հետ վերցնելու կամ փոխարինելու մասին ծանուցումը Ավանդապահի կողմից ստանալու օրվանից հետո՝ այդ Պայմանավորվող երկրների համար սույն կոնվենցիան ուժի մեջ մտնելու ամենաուշ ամսաթվին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։