ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 31. Կողմերի համաժողովը
Հոդված 31. Կողմերի համաժողովը
1. Կողմերը կարող են հրավիրել Կողմերի համաժողով՝ սույն կոնվենցիայի դրույթներով պահանջվող կամ դրանց համապատասխան որոշումներ կայացնելու կամ որոշակի գործառույթներ իրականացնելու նպատակով։
2. Կողմերի համաժողովը կազմակերպվում է Ավանդապահի կողմից։
3. Ցանկացած Կողմ կարող է պահանջել հրավիրել Կողմերի համաժողով՝ Ավանդապահին այդ մասին խնդրանք ներկայացնելով։ Ավանդապահը բոլոր Կողմերին տեղեկացնում է այդպիսի խնդրանքի մասին։ Դրանից հետո Ավանդապահը հրավիրում է Կողմերի համաժողով, եթե խնդրանքի մասին Ավանդապահի կողմից հաղորդում ներկայացվելուց հետո՝ վեց օրացուցային ամիսների ընթացքում, տվյալ խնդրանքին կողմ է լինում Կողմերի մեկ երրորդը։