ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 37. Կոնվենցիայից դուրս գալը
Հոդված 37. Կոնվենցիայից դուրս գալը
1. Ցանկացած Կողմ կարող է ցանկացած պահի դուրս գալ սույն կոնվենցիայից՝ Ավանդապահին ծանուցում ներկայացնելով։
2. 1-ին կետին համապատասխան Կոնվենցիայից դուրս գալն ուժի մեջ է մտնում ծանուցումն Ավանդապահի կողմից ստանալու օրվանից։ Այն դեպքում, երբ Կարգավորող հարկային համաձայնագրի կողմ հանդիսացող բոլոր Պայմանավորվող երկրների համար սույն կոնվենցիան ուժի մեջ է մտել Կողմի՝ սույն կոնվենցիայից դուրս գալն ուժի մեջ մտնելուց առաջ, այդ Կարգավորող հարկային համաձայնագիրը մնում է սույն կոնվենցիայով փոփոխված տեսքով։