Անցնել բովանդակությանը
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄԸ

Հոդված 9. Իրենց արժեքը գլխավորապես անշարժ գույքից ձևավորող՝ ձեռնարկությունների բաժնեմասերի կամ մասնաբաժինների օտարումից ստացված ակտիվի արժեքի հավելաճը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Իրենց արժեքը գլխավորապես անշարժ գույքից ձևավորող՝ ձեռնարկությունների բաժնեմասերի կամ մասնաբաժինների օտարումից ստացված ակտիվի արժեքի հավելաճը

1. Կարգավորող հարկային համաձայնագրի այն դրույթները, որոնք նախատեսում են, որ Պայմանավորվող երկրի ռեզիդենտի՝ բաժնեմասերի կամ ձեռնարկությունում մասնակցության այլ իրավունքների օտարումից ստացված արժեքի հավելաճը կարող է հարկվել մյուս Պայմանավորվող երկրում՝ պայմանով, որ այդ բաժնեմասերի կամ մասնակցության իրավունքների արժեքի որոշակի մասից ավելին պետք է ձևավորված լինի այդ մյուս Պայմանավորվող երկրում գտնվող անշարժ գույքից (կամ պայմանով, որ ձեռնարկության գույքի որոշակի մասից ավելին կազմված լինի այդպիսի անշարժ գույքից (իրական գույք))՝

ա) կիրառվում են օտարմանը նախորդող 365 օրվա ընթացքում համապատասխան արժեքային շեմը գերազանցելու դեպքում, և

բ) կիրառվում են այն բաժնեմասերի կամ համադրելի մասնաբաժինների նկատմամբ, ինչպիսիք են, օրինակ՝ ընկերակցության կամ վստահության վրա հիմնված ընկերակցության մասնաբաժինները (եթե այդ բաժնեմասերը կամ մասնաբաժինները դեռևս չեն նշվել)՝ ի լրումն այն բաժնեմասերի կամ իրավունքների, որոնք արդեն իսկ նշված են դրույթներում։

2. 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված ժամկետը կիրառվում է այն ժամկետի փոխարեն կամ դրա բացակայության դեպքում, որը սահմանվում է որոշելու համար՝ արդյոք 1-ին կետում նշված՝ Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներով սահմանված համապատասխան արժեքային շեմը գերազանցվել է։

3. Կողմը կարող է նաև իր Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ կիրառել 4-րդ կետը։

4. Կարգավորող հարկային համաձայնագրի նպատակներով Պայմանավորվող երկրի ռեզիդենտի կողմից բաժնեմասերի կամ համադրելի մասնաբաժինների օտարումից, ինչպես օրինակ՝ ընկերակցության կամ վստահության վրա հիմնված ընկերակցության մասնաբաժինների օտարումից ստացված արժեքի հավելաճը կարող է հարկվել մյուս Պայմանավորվող երկրում, եթե օտարմանը նախորդող 365 օրվա ընթացքում այդ բաժնեմասերը կամ համադրելի մասնաբաժիններն իրենց արժեքի 50 տոկոսից ավելին ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձևավորել են այդ մյուս Պայմանավորվող երկրում գտնվող անշարժ գույքից (իրական գույք)։

5. 4-րդ կետը կիրառվում է Կարգավորող հարկային համաձայնագրի այն դրույթների փոխարեն կամ դրանց բացակայության դեպքում, որոնցով նախատեսվում է, որ մի Պայմանավորվող երկրի ռեզիդենտի կողմից բաժնեմասերի կամ ձեռնարկությունում մասնակցության այլ իրավունքների օտարումից ստացված եկամտի հավելաճը կարող է հարկվել մյուս Պայմանավորվող երկրում՝ պայմանով, որ այդ բաժնեմասերի կամ մասնակցության իրավունքների արժեքի որոշակի մասից ավելին ձևավորված լինի այդ մյուս Պայմանավորվող երկրում գտնվող անշարժ գույքից, կամ պայմանով, որ կազմակերպության գույքի ավելի քան որոշակի կոնկրետ մաս կազմված լինի այդպիսի անշարժ գույքից (իրական գույք)։

6. Կողմը կարող է իրեն իրավունք վերապահել՝

ա) 1-ին կետը չկիրառելու իր Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ.

բ) 1-ին կետի «ա» ենթակետը չկիրառելու իր Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ.

գ) 1-ին կետի «բ» ենթակետը չկիրառելու իր Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ.

դ) 1-ին կետի «ա» ենթակետը չկիրառելու իր այն Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ, որոնք արդեն իսկ պարունակում են 1-ին կետով սահմանված նույնատիպ դրույթ, որով սահմանվում է ժամկետ՝ որոշելու համար, թե արդյոք համապատասխան արժեքային շեմը գերազանցվել է.

ե) 1-ին կետի «բ» ենթակետը չկիրառելու իր այն Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ, որոնք արդեն իսկ պարունակում են 1-ին կետով սահմանված նույնատիպ դրույթ, որը վերաբերում է բաժնեմաս չհանդիսացող մասնաբաժինների օտարմանը.

զ) 4-րդ կետը չկիրառելու իր այն Կարգավորող հարկային համաձայնագրերի նկատմամբ, որոնք արդեն իսկ պարունակում են 5-րդ կետով սահմանված դրույթներ։

7. Յուրաքանչյուր Կողմ, որը չի կատարել 6-րդ կետի «ա» ենթակետի վերաբերյալ վերապահում, Ավանդապահին ծանուցում է այն մասին, թե արդյոք իր Կարգավորող հարկային համաձայնագրերից յուրաքանչյուրը պարունակում է 1-ին կետում սահմանված դրույթը, և եթե դա այդպես է՝ այդպիսի յուրաքանչյուր դրույթ պարունակող հոդվածի և կետի համարը։ 1-ին կետը Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթի նկատմամբ կիրառվում է միայն այն դեպքում, երբ բոլոր Պայմանավորվող երկրներն այդ դրույթի վերաբերյալ ծանուցում են ներկայացնում։

8. Յուրաքանչյուր Կողմ, որը որոշում է կիրառել 4-րդ կետը, իր որոշման մասին ծանուցում է Ավանդապահին։ 4-րդ կետը Կարգավորող հարկային համաձայնագրի նկատմամբ կիրառվում է միայն այն դեպքում, երբ բոլոր Պայմանավորվող երկրներն այդ մասին ծանուցում են ներկայացնում։ Այդ դեպքում 1-ին կետը չի կիրառվում տվյալ Կարգավորող հարկային համաձայնագրի նկատմամբ։ Այն դեպքում, երբ Կողմը վերապահում չի կատարել 6-րդ կետի «զ» ենթակետի վերաբերյալ և վերապահում է կատարել 6-րդ կետի «ա» ենթակետի վերաբերյալ, ծանուցման մեջ պետք է ներառվեն նաև այն Կարգավորող հարկային համաձայնագրերի ցանկը, որոնք պարունակում են 5-րդ կետի դրույթը, ինչպես նաև այդ դրույթը պարունակող հոդվածի և կետի համարը։ Եթե բոլոր Պայմանավորվող երկրները սույն կետի կամ 7-րդ կետի համաձայն Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթի վերաբերյալ ծանուցում են ներկայացրել, ապա այդ դրույթը փոխարինվում է 4-րդ կետի դրույթներով։ Մյուս դեպքերում 4-րդ կետը Կարգավորող հարկային համաձայնագրի դրույթներին փոխարինում է միայն այնքանով, որքանով այդ դրույթները համատեղելի չեն 4-րդ կետի հետ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։