Հոդված 3
Հոդված 3.
Տեխնիկական կանոնակարգման նպատակները և սկզբունքները
1. Սույն օրենքը նպատակաուղղված է`
1) մարդու առողջության և անվտանգության պահպանությանը, շրջակա միջավայրի, այդ թվում՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանությանը, ազգային անվտանգության ապահովմանը, անբարեխիղճ գործելակերպի կանխարգելմանը.
2) Հայաստանի Հանրապետությունում արտադրանքին ներկայացվող տեխնիկական պահանջների ներդաշնակեցմանը միջազգային և Եվրամիության պահանջներին.
3) միջազգային առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացմանը:
2. Հայաստանի Հանրապետությունում շուկայում հասանելի դարձած տեխնիկական կանոնակարգերով կանոնակարգվող արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերին պարտադիր է:
3. Տեխնիկական կանոնակարգման ոլորտում պետական քաղաքականությունը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա`
1) տեխնիկական կանոնակարգումը չպետք է սահմանափակի առևտուրն ավելի, քան անհրաժեշտ է սույն հոդվածի առաջին մասով սահմանված նպատակներին հասնելու համար.
2) տեխնիկական կանոնակարգերը պետք է փոփոխվեն կամ ուժը կորցրած ճանաչվեն, եթե դրանց ընդունումը խթանող պատճառները կամ հանգամանքներն այլևս գոյություն չունեն, կամ եթե փոփոխված հանգամանքները թույլ են տալիս ձեռնարկել առևտուրն առավել քիչ սահմանափակող միջոցներ: