Հոդված 11. Տոկոսներ
Հոդված 11. Տոկոսներ
1. Տոկոսները, որոնք առաջանում են Պայմանավորվող Պետությունում և վճարվում են Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտին, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում, եթե այդպիսի ռեզիդենտը այդ տոկոսների փաստացի իրավունք ունի:
2. Սակայն, նման տոկոսները կարող են հարկվել նաև Պայմանավորվող այն Պետությունում, որտեղ դրանք առաջանում են, այդ Պետության օրենսդրությանը համապատասխան. բայց եթե ստացողը տոկոսների փաստացի իրավունք ունի, ապա գանձվող հարկն այդ դեպքում չպետք է գերազանցի տոկոսների ընդհանուր գումարի 10 %:
Պայմանավորվող Պետության իրավասու մարմինները սույն սահմանափակման կիրառման եղանակը կորոշեն փոխադարձ համաձայնությամբ:
3. Անկախ սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներից, Պայմանավորվող Պետությունում առաջացած տոկոսները կազատվեն այդ Պետությունում հարկումից, եթե
ա) այդ տոկոսների փաստացի իրավունք ունի Պայմանավորվող մյուս Պետության կառավարությունը, կամ նրա վարչաքաղաքական ստորաբաժանումը, կամ իշխանության տեղական մարմինները, կամ այդ կառավարության, վարչաքաղաքական ստորաբաժանումների կամ իշխանության տեղական մարմինների ցանկացած այլ մարմին, կամ
բ) այդ տոկոսների փաստացի իրավունք ունեն Ուկրաինայի Ազգային բանկը կամ Հայաստանի Կենտրոնական բանկը, կամ պետական արտահանման կամ ներմուծման վարկերը երաշխավորման կազմակերպությունները, կամ այլ կազմակերպությունները, որոնց համաձայն համապատասխան Պայմանավորված Պետության օրենսդրության, տրված են համապատասխան իրավունքներ:
4. «Տոկոսներ» տերմինը սույն Համաձայնագրում օգտագործելիս նշանակում է եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջներից, անկախ հիպոթեքային ապահովումից, պարտապանի շահույթում մասնակցության իրավունքի առկայությունից, և մասնավորապես, եկամուտ կառավարական արժեթղթերից, փոխառության տոմսերից կամ պարտատոմսերից, ներառյալ այդպիսի արժեթղթերի, պարտատոմսերի և փոխառության տոմսերի պարգևավճարներն ու շահումները:
5. Սույն հոդվածի առաջին և երկրորդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի իրավունք ունեցող անձը, լինելով Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում Պայմանավորվող մյուս Պետությունում, որտեղ առաջացել են տոկոսները, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում, այնտեղ գտնվող հաստատուն բազայից և պարտապահանջը, որի հիման վրա տոկոսները վճարվում են, իրոք, վերաբերում է նման մշտական հաստատությանը կամ հաստատուն բազային: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ կամ 14-րդ հոդվածների դրույթները:
6. Համարվում է, որ տոկոսներն առաջանում են Պայմանավորվող Պետությունում, եթե վճարողն ինքը Պետությունն է, նրա վարչաքաղաքական ստորաբաժանումը, իշխանության տեղական մարմինները կամ այդ Պետության ռեզիդենտը: Սակայն, եթե տոկոսներ վճարող անձը, անկախ այն բանից` Պայմանավորվող Պետության ռեզիդենտ է թե ոչ, մշտական հաստատություն կամ հաստատուն բազա ունի Պայմանավորվող Պետությունում, որոնց գործունեության արդյունքում ստեղծվել է պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդպիսի տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, ապա համարվում է, որ այդ տոկոսները առաջանում են այն Պետությունում, որտեղ գտնվում են մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:
7. Եթե վճարողի և տոկոսների փաստացի իրավունք ունեցող անձի միջև, կամ նրանց երկուսի և որևէ երրորդ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով պարտապահանջին, որի հիման վրա դրանք վճարվում են, վերաբերող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարին, որը կհամաձայնեցվեր վճարողի և այդ տոկոսները ստանալու փաստացի իրավունք ունեցող անձի միջև, նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն տոկոսների վերջին հիշատակված գումարի նկատմամբ: Այս դեպքում վճարի ավելցուկային մասը առաջվա պես կմնա հարկվող Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան, հաշվի առնելով սույն Համաձայնագրի մյուս դրույթները: