Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից

1. Պայմանավորվող Պետության ձեռնարկության շահույթը հարկվում է միայն այդ Պետությունում, եթե այդպիսի ձեռնարկությունը Պայմանավորվող մյուս Պետությունում ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է այդ կերպ, ապա ձեռնարկության շահույթը հարկվում է մյուս Պետությունում, բայց միայն այն մասով, որը վերագրվում է այդ մշտական հաստատությանը:

2. Հաշվի առնելով սույն հոդվածի 3 կետի դրույթները, եթե Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում Պայմանավորվող մյուս Պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, ապա Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրում այդպիսի մշտական հաստատությանը կհաշվանցվի շահույթ, որը նա կարող էր ստանալ, եթե լիներ առանձին և ինքնուրույն ձեռնարկություն, նույնպիսի կամ նմանատիպ գործունեությամբ զբաղված նույնպիսի կամ նմանատիպ պայմաններում, և գործեր լիովին անկախ ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունը նա հանդիսանում է:

3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս թույլատրվում է մշտական հաստատության նպատակների համար կատարված ծախսերի հանում, ներառյալ ղեկավարման և ընդհանուր վարչական ծախսերը, կատարված ընդհանուր առմամբ ձեռնարկության նպատակների համար, ինչպես Պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ցանկացած դեպքում այդպիսի ծախքերը չպետք է ներառեն որևէ գումարներ, որոնք վճարվում են (այլապես, քան իրոք տեղի ունեցած ծախսերի հատուցում) մշտական ներկայացուցչության կողմից ձեռնարկությանը կամ նրա մյուս ստորաբաժանմանը` որպես ռոյալտի, հոնորար կամ այլ նմանատիպ վճարումներ պատենտների կամ ուրիշ իրավունքների օգտագործման համար, կամ որպես կոմիսիոն վարձատրություն կառավարման կամ տրամադրած հատուկ ծառայությունների համար, կամ բացառությամբ բանկերի, որպես տոկոսներ մշտական ներկայացուցչությանը ձեռնարկության կողմից տրամադրված փոխառության դիմաց:

4. Եթե Պայմանավորվող Պետությունում մշտական հաստատությանը վերաբերող շահույթը որոշվում է ձեռնարկության տարբեր ստորաբաժանումների միջև շահույթի ընդհանուր գումարի համաչափ բաշխման հիման վրա, ինչը հանդիսանում է սովորական պրակտիկա, ապա սույն հոդվածի 2 կետի դրույթները չեն հանդիսանա այդ Պայմանավորվող Պետության համար որոշել հարկվող շահույթը այդպիսի բաշխման միջոցով, ինչպես ընդունված է, բաշխման ընտրված ձևի արդյունքները պետք է լինեն սույն հոդվածում ընդգրկված սկզբունքներին համապատասխան:

5. Ոչ մի շահույթ չի վերագրվում մշտական հաստատությանը` այդ մշտական հաստատության կողմից ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի միայն գնման հիման վրա:

6. Նախորդ կետերի նպատակների համար մշտական հաստատությանը վերագրվող շահույթը կորոշվի ամեն տարի միևնույն եղանակով, բացառությամբ, եթե այն փոխելու համար կա բավարար ու ծանրակշիռ պատճառ:

7. Եթե շահույթը ներառում է եկամտի այնպիսի տեսակներ, որոնց մասին առանձնահատուկ նշվում է սույն Համաձայնագրի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդի այդ հոդվածների դրույթների վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։