Անցնել բովանդակությանը

Հոդված 27. Աջակցություն հարկերի գանձման գործում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. Աջակցություն հարկերի գանձման գործում

1. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները պարտավորվում են միմյանց օգնել և աջակցել սույն Համաձայնագիրը տարածում ունեցող հարկերի, ներառյալ հարկային օրենսդրությունը խախտելու համար նախատեսող տոկոսների, տույժերի և տուգանքների գանձման գործում:

2. Պայմանավորվող Պետության իրավասու մարմնի հարցումը այդպիսի հարկերի գանձման գործում աջակցելու համար պետք է ընդգրկի այնպիսի լիազորություններով օժտված վկայականի հանձնումը, որ այդ Պետության օրենքների համաձայն, այդ հարկերը համարվեին վերջնականապես որոշված: Սույն հոդվածի նպատակների համար հարկը համարվում է վերջնականապես որոշված, երբ Պայմանավորվող Պետությունը իրավունք ունի սեփական ներքին օրենսդրության համաձայն, գանձել հարկերը, իսկ հարկատուն չունի այդ գանձումը կասեցնելու հետագա իրավունք:

3. Պայմանավորվող Պետության հարցումը ընդունված Պայմանավորվող մյուս Պետության իրավասու մարմնի կողմից, կկատարվի այդ մյուս Պետության կողմից այնպես, ինչպես կկատարեր սեփական հարկերին վերաբերող հարցումը:

4. Սույն Հոդվածի համաձայն Պայմանավորվող Պետության իրավասու մարմնի գանձած գումարները պետք է փոխանցվեն Պայմանավորվող մյուս Պետության իրավասու մարմնին: Ընդ որում, եթե Պայմանավորվող Պետության իրավասու մարմինները չեն գա այլ համաձայնության, ապա գանձման ժամանակ օգնության ապահովման սովորական ծախսերը կրում է առաջին հիշված պետությունը:

5. Ըստ սույն Հոդվածի պայմանների, եթե հարկերի գանձումը վերաբերում է մի ժամանակաշրջանի, որի ընթացքում հարկատուն հանդիսացել է Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտ, ապա հարկերի գանձման գործում ոչ մի օգնություն չի ցուցաբերվի:

6. Սույն Հոդվածում ոչինչ չի կարող մեկնաբանվել, որպես Պայմանավորվող Պետություններից որևէ մեկին սեփական հարկերի գանձման ժամանակ օգտագործվող միջոցներից տարբեր միջոցների կիրառման կամ հասարակական քաղաքականությանը (հասարակարգին) հակասող պարտավորությունների հանձնարարական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։