Հոդված 29. Ուժի մեջ մտնելը
Հոդված 29. Ուժի մեջ մտնելը
1. Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրը դիվանագիտական ուղիներով կտեղեկացնի մյուսին սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելու վերաբերյալ ազգային օրենսդրության արարողակարգի ավարտի մասին: Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այդպիսի ծանուցումներից վերջինի օրը և նրա դրույթները ուժի մեջ կլինեն.
ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ- Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ից սկսած` վճարված գումարների նկատմամբ,
բ) եկամուտներից գանձվող հարկերի առնչությամբ- Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ից սկսվող հարկման ժամանակաշրջանների համար,
գ) գույքահարկերի առնչությամբ- Համաձայնագիրը ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ի դրությամբ գոյություն ունեցող գույքի վրա: