Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ
Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ
1. Սույն Համաձայնագրի ըմբռնման իմաստով, եթե այլ բան չի բխում ենթատեքստից.
ա) «Պայմանավորվող Պետություն» տերմինը ենթատեքստից կախված նշանակում է Հայաստան կամ Ուկրաինա,
բ) «Ուկրաինա» տերմինը երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով նշանակում է Ուկրաինայի տարածքը, նրա մայրցամաքային շելֆը և նրա բացառիկ (ծովային) տնտեսական գոտին, ինչպես նաև Ուկրաինայի տարածքային ջրերի սահմաններից դուրս գտնվող որևէ այլ տարածք, որը միջազգային իրավունքին համապատասխան սահմանվում է, կամ կարող է հետագայում սահմանվել ինչպես տարածք, որի սահմաններում կարող են կիրառվել Ուկրաինայի իրավունքները ծովի հատակի, ընդերքի և բնական պաշարների նկատմամբ,
գ) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն և աշխարհագրական իմաստով օգտագործելիս նշանակում է Հայաստանի Հանրապետության տարածքը, ներառյալ ներքին ջրերը, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը միջազգային կարգի և ներքին օրենսդրության համաձայն ինքնիշխան իրավունքներ և իրավասություն է իրականացնում,
դ) «անձ» տերմինը ներառում է ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց յուրաքանչյուր այլ միավորում,
ե) «ընկերություն» տերմինը նշանակում է որևէ կոոպերատիվ կազմավորում կամ ցանկացած այլ կազմակերպում, որը հարկման նպատակների համար դիտարկվում է որպես կորպորատիվ կազմավորում,
զ) «Պայմանավորվող Պետության ձեռնարկություն» և «Պայմանավորվող մյուս Պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են համապատասխանաբար Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,
է) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից շահագործող ծովային, գետային կամ օդային նավով, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցով ցանկացած փոխադրում, բացառությամբ, երբ այդպիսի նավերը կամ փոխադրամիջոցները շահագործվում են բացառապես Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող կետերի միջև,
ը) «ազգային անձ» տերմինը նշանակում է.
(I) Պայմանավորվող Պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,
(II) Պայմանավորվող Պետության գործող օրենսդրությամբ կարգավիճակը որպես այդպիսին ստացած ցանկացած իրավաբանական անձ, ընկերակցություն, գործընկերություն կամ ասոցիացիա,
թ) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է. Ուկրաինայի առնչությամբ` Ուկրաինայի Ֆինանսների նախարարությունը կամ նրա լիազորած ներկայացուցիչը, և Հայաստանի առնչությամբ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կամ նրա լիազորած ներկայացուցիչը:
2. Սույն Համաձայնագիրը Պայմանավորվող Պետության կողմից կիրառելիս, Համաձայնագրում չսահմանված ցանկացած տերմին կունենա այն նշանակությունը, որը նրան տրվում է այդ Պետության օրենսդրությամբ այն հարկերի կիրառման վերաբերյալ, որոնց վրա տարածվում է սույն Համաձայնագիրը, եթե այլ բան ենթատեքստից չի բխում, կամ եթե Պայմանավորվող Պետության իրավասու մարմինները չգան ընդհանուր կարծիքի համաձայն սույն Համաձայնագրի 25-րդ հոդվածով նախատեսված արարողակարգի: