Անցնել բովանդակությանը

Հոդված 17. Արվեստի աշխատողների և մարզիկների եկամուտներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Արվեստի աշխատողների և մարզիկների եկամուտներ

1. Անկախ սույն Համաձայնագրի 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներից, եկամուտը, որը ստանում է Պայմանավորվող Պետության ռեզիդենտը որպես արվեստի աշխատող` թատրոնի, կինոյի, ռադիոյի, հեռուստատեսության դերասան, երաժիշտ, կամ մարզիկ Պայմանավորվող մյուս Պետությունում կատարվող իր անհատական գործունեությունից, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Եթե արվեստի աշխատողի կամ մարզիկի` որպես այդպիսին իրականացվող, անհատական գործունեությունից առաջացած եկամուտը հաշվանցվում է ոչ թե արվեստի աշխատողին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա, չնայած սույն Համաձայնագրի 7-րդ, 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներին, այդ եկամուտը կարող է հարկվել այն Պետությունում, որտեղ իրականացվում է այդ արվեստի աշխատողի կամ մարզիկի գործունեությունը:

3. Չնայած սույն հոդվածի առաջին և երկրորդ կետերի դրույթներին, Պայմանավորվող Պետությունում արվեստի աշխատողի կամ մարզիկի գործունեությունից ստացվող եկամուտը ազատվում է հարկումից այդ Պետությունում եթե այդ գործունեությունը ֆինանսավորվում է Պայմանավորվող որևէ Պետության հասարակական հիմնադրամի միջոցով, կամ եթե այդ գործունեությունը իրականացվում է Պայմանավորվող Պետությունների միջև կնքված մշակույթի համագործակցության համաձայնագրի շրջանակներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։