Հոդված 21. Այլ եկամուտներ
Հոդված 21. Այլ եկամուտներ
1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի եկամուտների սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չհիշատակված տեսակները, անկախ նրանց ծագման աղբյուրից, ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
2. Սույն հոդվածի առաջին կետի դրույթները չեն կիրառվում այլ եկամուտների նկատմամբ, քան 6-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքից եկամուտն է, եթե այդպիսի եկամուտներ ստացողը Պայմանավորվող Պետության ռեզիդենտ է և ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում Պայմանավորվող մյուս Պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ մատուցում է այդ մյուս Պետությունում անկախ անհատական ծառայություններ այնտեղ գտնվող հաստատուն բազայից և գույքը կամ իրավունքը, որի հետ կապված վճարվել է եկամուտը, իրոք կապված են այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, կախված հանգամանքներից, կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ կամ 14-րդ հոդվածների դրույթները: