Հոդված 25. Փոխհամաձայնեցման արարողակարգը
Հոդված 25. Փոխհամաձայնեցման արարողակարգը
1. Եթե անձը համարում է, որ Պայմանավորվող Պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները բերում են կամ կբերեն նրա` սույն Համաձայնագրին ոչ համապատասխան հարկմանը, ապա նա կարող է, այդ Պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, ներկայացնել իր գործը Պայմանավորվող այն Պետության իրավասու մարմնի քննարկմանը, ում ռեզիդենտը հանդիսանում է, կամ, եթե նրա դեպքը վերաբերում է սույն Համաձայնագրի 24-րդ Հոդվածի 1-ին կետին, Պայմանավորվող այն Պետության իրավասու մարմնին, ում ազգային անձը հանդիսանում է: Դիմումը պետք է ներկայացվի Համաձայնագրի դրույթներին ոչ համապատասխան հարկմանը բերող գործողության մասին առաջին հիշատակման պահից երեք տարվա ընթացքում:
2. Իրավասու մարմինը, դիմումը հիմնավորված համարելու կամ գոհացուցիչ որոշման ինքնուրույն հանգելու ի վիճակի չլինելու դեպքում, կձգտի լուծել հարցը Պայմանավորվող մյուս Պետության իրավասու մարմնի հետ փոխադարձ համաձայնությամբ, նպատակ ունենալով բացառել սույն Համաձայնագրին ոչ համապատասխան հարկումը: Ցանկացած ձեռքբերված համաձայնություն պետք է կատարվի անկախ Պայմանավորվող Պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսվող ժամանակային սահմանափակման:
3. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կձգտեն լուծել Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ժամանակ առաջացող բոլոր դժվարություններն ու կասկածները: Նրանք կարող են նաև, սույն Համաձայնագրով չնախատեսված դեպքերում, խորհրդակցել կրկնակի հարկումը բացառելու նպատակով:
4. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները կարող են անմիջական կապ հաստատել միմյանց հետ նախորդ կետերի ըմբռնման մեջ համաձայնության հասնելու նպատակով: