Անցնել բովանդակությանը

Հոդված 30. Գործողության դադարեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30. Գործողության դադարեցումը

Սույն Համաձայնագիրը մնում է ուժի մեջ մինչև Պայմանավորվող Պետություններից որևէ մեկի կողմից նրա գործունեության դադարեցումը: Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել Համաձայնագրի գործողությունը ուժի մեջ մտնելու պահից 5 տարի անցնելուց հետո ցանկացած օրացուցային տարվա ավարտից առնվազն 6 ամիս առաջ դիվանագիտական ուղիներով ծանուցելով դադարեցման մասին:

Այդ դեպքում սույն Համաձայնագիրը դադարեցնում է իր գործողությունը.

ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ - ծանուցագիրը փոխանցելու տարին հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկից սկսած վճարված գումարների նկատմամբ.

բ) եկամուտներից գանձվող հարկերի առնչությամբ - ծանուցագիրը փոխանցելու տարին հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկից սկսվող հարկման ժամանակաշրջանների համար.

գ) գույքահարկի առնչությամբ - ծանուցագիրը փոխանցելու տարին հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկի դրությամբ գոյություն ունեցող գույքի վրա:

Ի վկայություն որի համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրողները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարվել է ք. Երևանում 1996 թվականի մայիս ամսի 14-ին երկու բնօրինակով, հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն լեզուներով, բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում կգերակայի ռուսերեն տեքստը:

Հայաստանի Հանրապետության

կառավարության անունից`

Ուկրաինայի

կառավարության անունից`

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ Համաձայնագիրը ստորագրման պահին, ներքոստորագրողները համաձայնվեցին, որ հետևյալ դրույթները կազմում են սույն Համաձայնագրի անբաժան մասը.

1. 5-րդ հոդվածում.

Սույն Համաձայնագրի նպատակների համար «անկախ կարգավիճակով գործակալ» արտահայտությունը Պայմանավորվող Պետության ձեռնարկության առնչությամբ նշանակում է ֆիզիկական անձ, որը հանդիսանում է Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտ և աշխատանքային հարաբերությունների մեջ չէ առաջին նշված Պետության ձեռնարկության հետ և որը իր գործունեության համար կրում է լիակատար պատասխանատվությունը կամ ռիսկը:

2. 13-րդ հոդվածում.

2-րդ բ) կետի դրույթները կտարածվեն նաև ըստ Հայաստանի օրենսդրության ստեղծված ընկերակցությունների վրա:

3. 14-րդ հոդվածում.

Առաջին կետի դրույթները անկախ բնույթի գործունեության վերաբերյալ տարածվում են նաև անհատ ձեռներեցների վրա (ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների), գրանցված Հայաստանի կամ Ուկրաինայի օրենսդրության համաձայն:

4. 19-րդ հոդվածում.

Առաջին կետի դրույթները կարող են տարածվել համապատասխան հիմնադրամներից կատարվող վճարումների վրա:

Կատարվել է ք. Երևանում 1996 թվականի մայիս ամսի 14-ին երկու բնօրինակով, հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն լեզուներով, բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում գերակայում է ռուսերեն տեքստը:

Հայաստանի Հանրապետության

կառավարության անունից`

Ուկրաինայի

կառավարության անունից`

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։