Հոդված 6. Եկամուտներ անշարժ գույքից
Հոդված 6. Եկամուտներ անշարժ գույքից
1. Եկամուտները, որոնք ստանում է Պայմանավորվող Պետության ռեզիդենտը Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող անշարժ գույքից (այդ թվում եկամուտները գյուղացիական կամ անտառային տնտեսություններից), կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. «Անշարժ գույք» տերմինը պետք է ունենա այն նշանակությունը, որը նա ունի Պայմանավորվող այն Պետության օրենսդրությամբ, որտեղ գտնվում է հիշատակված գույքը: Ծովային, գետային կամ օդային նավերը, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցները որպես անշարժ գույք չեն դիտարկվում:
3. Սույն հոդվածի առաջին կետի դրույթները կիրառվում են նաև անշարժ գույքի անմիջական օգտագործումից, վարձակալության տալուց կամ օգտագործման ցանկացած այլ ձևից ստացված եկամուտների նկատմամբ:
4. Եթե բաժնետոմսերի կամ ընկերության այլ կոոպերատիվ իրավունքների տնօրինումը այդպիսի բաժնետոմսերի կամ կորպորատիվ իրավունքների տիրոջը տալիս է ընկերության անշարժ գույքի օգտագործման իրավունք, ապա այդ գույքի անմիջական օգտագործումից, վարձակալման տալուց կամ այդպիսի օգտագործման իրավունքի ցանկացած այլ ձևի օգտագործումից առաջացած եկամուտները կարող են հարկվել Պայմանավորվող այն Պետությունում, որտեղ գտնվում է անշարժ գույքը:
5. Սույն հոդվածի առաջին, երրորդ և չորրորդ կետերի դրույթները կիրառվում են նաև ձեռնարկության անշարժ գույքից կամ անկախ անհատական ծառայություններ մատուցելու համար օգտագործվող անշարժ գույքից եկամուտների նկատմամբ: