Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Եկամուտներ գույքի օտարումից

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Եկամուտներ գույքի օտարումից

1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի ստացած եկամուտները, Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող, սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածում սահմանված, անշարժ գույքի օտարումից, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի եկամուտները, ստացած

ա) Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող անշարժ գույքից ուղղակի կամ միջնորդաբար իրենց արժեքը կամ արժեքի մեծ մասը ստացած բաժնետոմսերի, կամ

բ) Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող անշարժ գույքից մեծամասամբ կազմված ակտիվներ ունեցող գործընկերության փայերի կամ ինչպես վերը` ա) ենթակետում, սահմանված բաժնետոմսերի օտարումից կարող են հարկվել այդ Պայմանավորվող մյուս Պետությունում:

3. Պայմանավորվող Պետության ձեռնարկության Պայմանավորվող մյուս Պետությունում ունեցած մշտական հաստատության առևտրային գույքի մասը կազմող շարժական գույքի կամ Պայմանավորվող Պետության ռեզիդենտին Պայմանավորվող մյուս Պետությունում կանոնավոր հասանելի հաստատուն բազային անկախ անհատական ծառայություններ մատուցելու նպատակների համար վերաբերող շարժական գույքի օտարումից եկամուտները, ներառյալ այդպիսի մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ), կամ այդպիսի հաստատուն բազայի օտարումից եկամուտները, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

4. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, գետային, կամ օդային նավերի, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցների, կամ այդպիսի նավերի և փոխադրամիջոցների շահագործմանը վերաբերող շարժական գույքի օտարումից եկամուտները հարկվում են միայն այդ Պայմանավորվող Պետությունում:

5. Ի տարբերություն սույն հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ կետերում նշված գույքից տարբերվող ցանկացած գույքի օտարումից եկամուտները, հարկվում է միայն Պայմանավորվող այն Պետությունում, ում ռեզիդենտն է հանդիսանում գույք օտարող անձը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։