Հոդված 8. Միջազգային փոխադրումներ
Հոդված 8. Միջազգային փոխադրումներ
1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի շահույթը, ստացված միջազգային փոխադրումներում ծովային, գետային կամ օդային նավերի, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցների շահագործումից, հարկվում է միայն այդ Պայմանավորվող Պետությունում:
2. Սույն հոդվածի նպատակների համար միջազգային փոխադրումներում ծովային և օդային նավերի շահագործումից շահույթը ներգրավում է.
ա) եկամուտ ծովային կամ օդային դատարկ նավերի վարձակալությունից, և`
բ) շահույթ ապրանքների և արտադրանքի փոխադրումների համար օգտագործվող կոնտեյներների (ներառյալ տրելերներն ու կոնտեյներների փոխադրման համար ուղեկցող սարքավորումները) օգտագործումից, պահումից կամ վարձակալությունից: Որտեղ, իրավիճակից կախված, այդպիսի վարձակալությունը կամ օգտագործումը, պահումը կամ վարձակալությունը հանդիսանում են միջազգային փոխադրումներում ծովային և օդային նավերը շահագործելու նկատմամբ կողմնակի:
3. Սույն հոդվածի 1 և 2 կետերի դրույթները կիրառվում են նաև այդպիսի նավեր կամ փոխադրման միջոցներ շահագործող միջազգային կազմակերպությունում, համատեղ ձեռնարկությունում կամ պուլում մասնակցությունից ստացված շահույթի նկատմամբ: