Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Շահաբաժիններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Շահաբաժիններ

1. Շահաբաժինները, որոնք վճարում է Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտին, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն, այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող Պետությունում, ում ռեզիդենտն է համարվում շահաբաժիններ վճարող ընկերությունը, այդ Պետության օրենսդրությանը համապատասխան. բայց եթե ստացողը շահաբաժինների փաստացի իրավունք ունի, ապա գանձվող հարկը չպետք է գերազանցի.

ա) շահաբաժինների ընդհանուր գումարի 5 %, եթե ընկերությունը շահաբաժինների փաստացի իրավունք ունի և այդ ընկերությունը տնօրինում է շահաբաժիններ վճարող ընկերության կանոնադիր ֆոնդի առնվազն 25 %-ը,

բ) շահաբաժինների ընդհանուր գումարի 15 %, մնացած դեպքերում:

Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները այս սահմանափակումների կիրառման եղանակը կորոշեն փոխադարձ համաձայնությամբ:

3. «Շահաբաժիններ» տերմինը սույն Համաձայնագրում օգտագործելիս նշանակում է եկամուտ բաժնետոմսերից կամ այլ` շահույթին մասնակցության իրավունք տվող, պարտապահանջ չհանդիսացող, իրավունքներից, ինչպես նաև այլ կոոպերատիվ իրավունքներից, որոնք ենթակա են նույնպիսի հարկման, ինչպես բաժնետոմսերից եկամուտը, այն Պետության հարկային օրենսդրությանը համաձայն, որի ռեզիդենտն է հանդիսանում շահույթի բաշխումը իրականացնող ընկերությունը:

4. Առաջին և երկրորդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի իրավունքներ ունեցող անձը, լինելով մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում Պայմանավորվող մյուս Պետությունում, ում ռեզիդենտն է շահաբաժիններ վճարող ընկերությունը, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում այնտեղ գտնվող հաստատուն բազայից, և մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները իրոք վերաբերում են նման մշտական հաստատությանը կամ նման հաստատուն բազային: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ կամ 14-րդ հոդվածների դրույթները:

5. Այն դեպքում, երբ մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում Պայմանավորվող մյուս Պետությունից, այդ մյուս Պետությունը կարող է չգանձել այդ ընկերության վճարած շահաբաժիններից որևէ հարկեր, բացառությամբ, եթե այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ եթե մասնակցությունը, որի կապակցությամբ վճարվում են շահաբաժինները, իրոք վերաբերում են այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատությանը կամ հաստատուն բազային, և ընկերության չբաշխված շահույթից հարկեր չեն գանձվում, անգամ եթե շահաբաժինները վճարվում են կամ չբաշխված շահույթը լիովին կամ մասամբ կազմված է այդ մյուս Պետությունում կազմավորվող շահույթից կամ եկամուտից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։