Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Ռոյալտի

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Ռոյալտի

1. Պայմանավորվող Պետությունում առաջացած և Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտին վճարված ռոյալտին կարող է հարկվել միայն այդ մյուս Պետությունում, եթե այդպիսի ռեզիդենտը այդ ռոյալտիի փաստացի իրավունք ունի:

2. «Ռոյալտի» տերմինը սույն Համաձայնագրում օգտագործելիս նշանակում է որպես փոխհատուցում ստացված ցանկացած տեսակի վճարումներ` գրականության, արվեստի կամ գիտության ստեղծագործության (ներառյալ կինոնկարները, ռադիո կամ հեռուստատեսային հաղորդումների համար օգտագործվող ցանկացած նկարները կամ ժապավենները), ցանկացած պատենտի ապրանքային նշանի, դիզայնի կամ մոդելի, պլանի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի օգտագործման կամ ցանկացած հեղինակային իրավունքների օգտագործման իրավունքի տրամադրման դիմաց, կամ արդյունաբերական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ ինֆորմացիայի («նոու-հաու») կամ օգտագործելու համար:

3. Սույն հոդվածի առաջին կետի դրույթները չեն կիրառվում, եթե այդ ռոյալտիի փաստացի իրավունք ունեցող անձը, լինելով Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում ռոյալտին առաջացած Պայմանավորվող մյուս Պետությունում, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում, այնտեղ գտնվող հաստատուն բազայից, և իրավունքը կամ գույքը, որոնց նկատմամբ վճարվում է ռոյալտին, իրոք կապված են այդ մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, կախված հանգամանքներից, կիրառվում են սույն համաձայնագրի 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթները:

4. Եթե, վճարողի և ռոյալտիի փաստացի իրավունք ունեցող անձի միջև կամ նրանց երկուսի և որևէ երրորդ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով ռոյալտիի գումարը, որը վճարվում է օգտագործման, իրավունքի կամ տեղեկության համար, գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և ռոյալտիի փաստացի իրավունք ունեցող անձի միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջին հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարի ավելցուկային մասն առաջվա պես հարկվում է Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրի օրենսդրության համաձայն, հաշվի առնելով սույն Համաձայնագրի այլ դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։