Հոդված 14. Եկամուտներ անկախ անհատական ծառայություններից
Հոդված 14. Եկամուտներ անկախ անհատական ծառայություններից
1. Եկամուտը, որը ստանում է Պայմանավորվող Պետության ռեզիդենտը մասնագիտական ծառայությունների մատուցումից կամ այլ անկախ բնույթի գործունեությունից, հարկվում է միայն այդ Պետությունում, բացառությամբ, երբ նա այդ գործունեությունն իրականացնելու նպատակով Պայմանավորվող մյուս Պետությունում ունի կանոնավոր հասանելի հաստատուն բազա: Եթե նա այդպիսի հաստատուն բազա ունի, ապա եկամուտը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այդ հաստատուն բազային վերագրվող եկամտի մասով:
2. «Մասնագիտական ծառայություններ» տերմինը ներառում է, մասնավորապես անկախ գիտական, գրական, արվեստաբանական, գեղարվեստական, կրթական կամ ուսուցչական գործունեությունը, ինչպես նաև բժիշկների, փաստաբանների, ճարտարագետների, ճարտարապետների, ատամնաբույժների, հաշվապահների, աուդիտորների անկախ գործունեությունը: