Հոդված 15. Եկամուտներ վարձու աշխատանքից
Հոդված 15. Եկամուտներ վարձու աշխատանքից
1. Հաշվի առնելով սույն Համաձայնագրի 16-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ հոդվածների դրույթները, աշխատավարձը և նման այլ վարձատրումները, որոնք Պայմանավորվող Պետության ռեզիդենտը ստանում է վարձու աշխատանքի դիմաց, հարկվում են միայն այդ Պետությունում, եթե միայն վարձու աշխատանքը չի իրականացվում Պայմանավորվող մյուս Պետությունում: Եթե վարձու աշխատանքը իրականացվում է պայմանավորվող մյուս Պետությունում, ապա այդ կապակցությամբ ստացված վարձատրումները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Անկախ սույն Հոդվածի առաջին կետի դրույթներից, Պայմանավորվող Պետության ռեզիդենտի ստացած վարձատրությունը Պայմանավորվող մյուս Պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց, հարկվում է միայն հիշատակված առաջին Պետությունում, հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
ա) ստացողը գտնվում է մյուս Պետությունում օրացուցային տարվա ընթացքում ամբողջությամբ վերցրած 183 օրացուցային օր կազմող ժամանակահատվածը կամ ժամանակահատվածները չգերազանցող ժամկետում,
բ) վարձատրությունը վճարվում է մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող ձեռնարկատեր-վարձողի կողմից կամ նրա անունից,
գ) վարձատրություն կատարելու ծախսերը չի կրում մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, որ մյուս Պետությունում ունի ձեռնարկատեր-վարձողը:
3. Չնայած սույն հոդվածի առաջին և երկրորդ դրույթներին,
ա) միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, օդային կամ գետային նավում, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը կարող է հարկվել Պայմանավորվող Պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում այդ նավերը կամ փոխադրամիջոցները շահագործող անձը:
բ) Պայմանավորվող Պետության ռեզիդենտի Պայմանավորվող մյուս Պետությունում մշտական հաստատություն չդիտարկվող օբյեկտներում վարձու աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը կամ եկամուտը հարկվում է միայն առաջին հիշատակված Պետությունում: