Հոդված 19. Պետական ծառայություն
Հոդված 19. Պետական ծառայություն
1. Պայմանավորվող Պետության, նրա վարչաքաղաքական ստորաբաժանման կամ իշխանության տեղական մարմնի կողմից վճարված ոչ կենսաթոշակի ձևով վարձատրումը որևէ ֆիզիկական անձին` այդ Պետությանը, նրա վարչա-քաղաքական ստորաբաժանմանը կամ իշխանության տեղական մարմնին մատուցած ծառայությունների դիմաց կհարկվի միայն այդ Պետությունում: Սակայն այդպիսի վարձատրումը ենթակա է հարկման միայն Պայմանավորվող մյուս Պետությունում եթե ծառայություններն իրականացվում են տվյալ Պետությունում և ֆիզիկական անձը հանդիսանում է տվյալ Պետության ռեզիդենտ, որը.
ա) հանդիսանում է տվյալ Պետության ազգային անձ, կամ.
բ) տվյալ Պետության ռեզիդենտը չի դարձել միայն ծառայությունը իրականացնելու նպատակով:
2. Սույն Համաձայնագրի 15-րդ և 16-րդ հոդվածների դրույթները կկիրառվեն այն ծառայության վարձատրության նկատմամբ, որի իրականացումը կապված է Պայմանավորվող Պետության, նրա վարչաքաղաքական ստորաբաժանման կամ իշխանության տեղական մարմնի կողմից իրականացվող առևտրային գործունեության հետ: