Հոդված 2. Հարկեր, որոնց վրա տարածվում է համաձայնագիրը
Հոդված 2. Հարկեր, որոնց վրա տարածվում է համաձայնագիրը
1. Սույն Համաձայնագիրը տարածվում է եկամուտների և գույքային հարկերի վրա, որոնք գանձվում են Պայմանավորվող Պետության, նրա վարչատարածքային ստորաբաժանման կամ տեղական իշխանության անունից, անկախ դրանց գանձման եղանակից:
2. Եկամուտներից և գույքից գանձվող հարկեր են համարվում եկամուտների ընդհանուր գումարից, գույքի ընդհանուր արժեքից կամ դրանց առանձին տարրերից, այդ թվում շարժական կամ անշարժ գույքի օտարումից առաջացած եկամուտներից գանձվող, ձեռնարկության վճարած աշխատավարձի ընդհանուր գումարից գանձվող հարկերը:
3. Սույն Համաձայնագիրը տարածվում է, մասնավորապես հետևյալ գոյություն ունեցող հարկերի վրա.
ա) Ուկրաինայում.
(I) ձեռնարկությունների շահույթի հարկ,
(II) եկամտահարկ քաղաքացիներից,
(III) ձեռնարկությունների գույքի հարկ,
(IV) քաղաքացիների անշարժ գույքի հարկ,
(հետագայում «Ուկրաինական հարկ»)
բ) Հայաստանում.
(I) շահութահարկ,
(II) ֆիզիկական անձանցից եկամտահարկ,
(III) գույքահարկ,
(IV) հողի հարկ,
(հետագայում` «հայկական հարկ»)
4. Սույն Համաձայնագիրը տարածվում է նաև ցանկացած նույնական կամ բնույթով նման հարկերի վրա, որոնք գանձվելու են Պայմանավորվող Պետություններից մեկի կողմից, ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն սույն Համաձայնագրի ստորագրումից հետո: Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները ժամանակին կծանուցեն միմյանց հարկմանը վերաբերող իրենց օրենսդրությունում կատարված որևէ նշանակալի փոփոխությունների մասին: