Անցնել բովանդակությանը

Հոդված 20. Ուսանողներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. Ուսանողներ

1. Մինչև մի Պայմանավորվող Պետություն անմիջական ժամանելը Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտ հանդիսացած կամ այդպիսին հանդիսացող և բացառապես ուսում և կրթություն ստանալու նպատակով առաջին հիշատակված Պետությունում գտնվող ուսանողի, պրակտիկանտի կամ ուսումը շարունակող մասնագետի կողմից ստացվող վճարները` նախատեսված ապրելու, ուսանելու և կրթություն ստանալու համար, չեն հարկվում առաջին հիշատակված Պետությունում, եթե այդ վճարումների աղբյուրները գտնվում են այդ Պետության սահմաններից դուրս:

2. Մինչև մի Պայմանավորվող Պետություն անմիջական ժամանելը Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտ հանդիսացած կամ այդպիսին հանդիսացող և բացառապես ուսում և կրթություն ստանալու նպատակով առաջին հիշատակված Պետությունում գտնվող ուսանողի, պրակտիկանտի կամ ուսումը շարունակող մասնագետի կողմից ստացվող եկամուտը ենթակա չի հարկման առաջին հիշատակված Պետությունում, եթե նա ստացված է այդ Պայմանավորվող Պետությունում իրականացվող գործունեությունից.

ա) ուսանողի առնչությամբ - այդ Պայմանավորվող Պետություն ժամանելու օրվանից սկսած մեկը մյուսին հաջորդող, ուսման համար անհրաժեշտ, 5 տարին չգերազանցող ժամանակաշրջանի ընթացքում,

բ) պրակտիկանտի կամ ուսումը շարունակող մասնագետի առնչությամբ այդ Պայմանավորվող Պետություն ժամանելու օրվանից սկսած 12-ամսյա ժամանակաշրջանի ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։