Անցնել բովանդակությանը

Հոդված 22. Գույք

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22. Գույք

1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի գույքը, որը ներկայացված է որպես անշարժ գույք` ըստ սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի, և գտնվում է Պայմանավորվող մյուս Պետությունում կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի գույքը` ներկայացված որպես Պայմանավորվող Պետության ձեռնարկության Պայմանավորվող մյուս Պետությունում ունեցած մշտական հաստատության առևտրային գույքի մաս հանդիսացող շարժական գույք կամ Պայմանավորվող պետության ռեզիդենտին Պայմանավորվող մյուս Պետությունում անկախ անհատական ծառայություններ մատուցելու նպատակով հասանելի հաստատուն բազային վերաբերող շարժական գույք կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի գույքը, ներկայացված որպես միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, գետային, օդային նավեր, ավտոմոբիլային, երկաթուղային փոխադրամիջոցներ կամ, այդպիսի նավերի և փոխադրամիջոցների շահագործմանը վերաբերող շարժական գույք, հարկվում է միայն այդ Պետությունում:

4. Գույքը` ներկայացված բաժնետոմսերի կամ, գլխավորապես Պայմանավորվող Պետությունում գտնվող անշարժ գույքից կազմված գույք ունեցող ընկերության այլ կոոպերատիվ իրավունքների ձևով, կարող է հարկվել այդ Պայմանավորվող Պետությունում:

5. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի գույքի մյուս բոլոր տարրերը հարկվում են միայն այդ Պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։