Անցնել բովանդակությանը

Հոդված 24. Անխտրականություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24. Անխտրականություն

1. Պայմանավորվող Պետության ազգային անձինք չպետք է ենթարկվեն Պայմանավորվող մյուս Պետությունում որևէ հարկման կամ դրա հետ կապված պարտավորության կատարման, որն այլ է կամ ավելի ծանր է, քան հարկումն ու պարտավորությունների կատարումը, որին ենթակա են կամ կարող են ենթակա լինել նման հանգամանքներում, այդ մյուս Պետության ազգային անձինք:

2. Պայմանավորվող Պետություններից որևէ մեկի ռեզիդենտն համարվող քաղաքացիություն չունեցող անձինք չեն ենթարկվի Պայմանավորվող Պետություններից և ոչ մեկում որևէ հարկման կամ դրա հետ կապված պարտավորության կատարման, որն այլ է կամ ավելի ծանր է, քան հարկումն ու դրա հետ կապված պարտավորությունների կատարումը, որին ենթակա են կամ կարող են ենթակա լինել նման հանգամանքներում, այդ մյուս Պետության քաղաքացիները:

3. Պայմանավորվող Պետության ձեռնարկության Պայմանավորվող մյուս Պետությունում ունեցած մշտական հաստատության հարկումը չի կարող պակաս բարենպաստ լինել այդ մյուս Պետությունում, քան այդ մյուս Պետությունում նույնատիպ գործունեություն իրականացնող ձեռնարկության հարկումը: Այդ դրույթը չպետք է մեկնաբանվի, որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտներին շնորհել, հարկային անհատական արտոնություններ, պահումներ և զեղչեր, որոնք այդ մյուս Պետությունը տրամադրում է սեփական ռեզիդենտներին նրանց քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա:

4. Բացառությամբ դեպքերի, երբ կիրառվում են սույն Համաձայնագրի 9-րդ Հոդվածի առաջին կետի, 11-րդ Հոդվածի 7-րդ կամ 12-րդ Հոդվածի 4-րդ կետի դրույթները, տոկոսները, ռոյալտին և Պայմանավորվող Պետության ձեռնարկության Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտին կատարած այլ վճարումները, այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով, պետք է հաշվառվեն նույն պայմաններով, որոնց համաձայն դրանք կվճարվեին առաջին նշված Պետության ռեզիդենտին: Նմանապես Պայմանավորվող Պետության ձեռնարկության ցանկացած պարտք Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտին, այդ ձեռնարկության հարկվող գույքի որոշման նպատակով պետք է ենթակա լինի հանման նույն պայմաններով, ինչպես եթե նա պարտք լիներ առաջին նշված պետության ռեզիդենտին:

5. Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը, որի գույքը ամբողջովին կամ մասամբ պատկանում, ուղղակի կամ անուղղակի վերահսկվում է Պայմանավորվող մյուս Պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, չպետք է նշված առաջին Պետությունում ենթարկվի որևէ հարկման կամ դրա հետ կապված ցանկացած պարտավորությունների կատարման, որն այլ է կամ ավելի ծանր է քան հարկումը կամ դրա հետ կապված պարտավորությունների կատարումը, որին ենթակա են կամ կարող են ենթակա լինել նշված առաջին Պետության այլ նման ձեռնարկությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։