Հոդված 26. Տեղեկությունների փոխանակում
Հոդված 26. Տեղեկությունների փոխանակում
1. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները սույն Համաձայնագրի կամ Պայմանավորվող Պետությունների ներքին օրենսդրության դրույթների իրագործման համար անհրաժեշտ տեղեկություններ կփոխանակեն Համաձայնագիրը տարածում ունեցող հարկերի վերաբերյալ այն չափով, որքանով հարկումը չի հակասում Համաձայնագրին, մասնավորապես հարկերի վճարումից խուսափումը կանխելու համար: Տեղեկությունների փոխանակումը սույն Համաձայնագրի առաջին Հոդվածով չի սահմանափակվում: Պայմանավորվող պետության ստացած ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի նույն կերպ, ինչպես և այդ Պետության ներքին օրենսդրության շրջանակներում ստացված տեղեկությունը, և հաղորդվում է միայն այն անձանց կամ մարմինների (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղված են Համաձայնագրով ընդգրկվող հարկեր գնահատելով կամ գանձելով, հարկադիր բռնագանձումով կամ դատական հետապնդումով կամ բողոքարկումների քննմամբ: Այդպիսի անձինք կամ մարմինները պետք է օգտագործեն ստացած տեղեկությունը միայն այդ նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել այդ տեղեկությունը բաց դատական նիստի ընթացքում կամ իրավաբանական որոշումներ կայացնելիս:
2. Սույն Հոդվածի առաջին կետի դրույթները ոչ մի դեպքում չեն մեկնաբանվի որպես Պայմանավորվող Պետությանը պարտավորեցնող.
ա) իրականացնել Պայմանավորվող Պետություններից որևէ մեկի օրենքներին կամ վարչական գործավարությանը հակասող վարչական միջոցառումներ.
բ) ներկայացնել տեղեկություն, որը հնարավոր չի ստանալ Պայմանավորվող Պետություններից որևէ մեկի օրենսդրության կամ սովորական վարչական գործավարության ընթացքի համաձայն.
գ) ներկայացնել որևէ առևտրական, ձեռնարկատիրական, արդյունաբերական, առևտրային կամ մասնագիտական գաղտնիք, առևտրական գործընթաց կամ տեղեկություն, որի բացահայտումը կհակասեր սահմանված գործավարությանը: