Հոդված 4. Ռեզիդենտ
Հոդված 4. Ռեզիդենտ
1. Սույն Համաձայնագիրը կիրառելիս «Պայմանավորվող Պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է անձ, որը այդ Պետության օրենսդրությամբ` այնտեղ ենթակա է հարկման բնակավայրի, գրանցման վայրի, մշտական ապրելավայրի, կամ այլ համանման չափանիշի հիման վրա: Այս տերմինը միևնույն ժամանակ, չի ներառում այդ Պետությունում հարկման ենթակա անձին, եթե այդ անձը ստանում է եկամուտ միայն այդ Պետության աղբյուրներից կամ այնտեղ գտնվող գույքի առնչությամբ:
2. Եթե, սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան, ֆիզիկական անձը Պայմանավորվող երկու Պետություններում էլ ռեզիդենտ է, ապա նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպ.
ա) նա համարվում է այն Պայմանավորվող Պետության ռեզիդենտը, որտեղ ունի մշտական կացարան: Եթե նա Պայմանավորվող երկու Պետություններում էլ ունի մշտական կացարան, ապա համարվում է այն Պայմանավորվող Պետության ռեզիդենտը, որի հետ ունի առավել սերտ անձնական և տնտեսական կապեր (կենսական շահերի կենտրոն),
բ) եթե հնարավոր չի որոշել այն Պայմանավորվող Պետությունը, որտեղ նա ունի կենսական շահերի կենտրոն, կամ եթե նա Պայմանավորվող Պետություններից և ոչ մեկում էլ չունի մշտական կացարան, ապա նա համարվում է այն Պայմանավորվող Պետության ռեզիդենտը, որտեղ նա սովորաբար բնակվում է.
գ) եթե անձը սովորաբար բնակվում է երկու Պայմանավորվող Պետություններում էլ, կամ եթե ոչ մեկում էլ սովորաբար չի բնակվում, ապա նա համարվում է այն Պայմանավորվող Պետության ռեզիդենտը, որի քաղաքացին նա հանդիսանում է,
դ) եթե նա հանդիսանում է Պայմանավորվող երկու Պետությունների քաղաքացի, կամ եթե չի հանդիսանում նրանցից ոչ մեկի քաղաքացին, ապա Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները կլուծեն այդ հարցը փոխադարձ համաձայնությամբ:
3. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն, ֆիզիկական չհանդիսացող անձը Պայմանավորվող երկու Պետությունների ռեզիդենտ է, ապա նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որում նա ստացել է իր կարգավիճակը որպես այդպիսին: