Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Մշտական հաստատություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Մշտական հաստատություն

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է գործունեության կայուն վայր, որի միջոցով Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը իր ձեռնարկատիրական գործունեությունը, ամբողջությամբ կամ մասամբ, իրականացնում է Պայմանավորվող մյուս Պետությունում:

2. «Մշտական հաստատություն» արտահայտությունը մասնավորապես ներառում է.

ա) ղեկավարման վայր,

բ) բաժանմունք,

գ) գրասենյակ,

դ) ֆաբրիկա,

ե) արհեստանոց,

զ) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների հետախուզման կամ արդյունահանման ցանկացած այլ վայր,

է) ապրանքների վաճառքի համար օգտագործվող պահեստ, կամ ուրիշ շինություն:

3. Շինարարական հրապարակը, հավաքման կամ տեղակայման օբյեկտը, կամ հիշատակված օբյեկտների հետ կապված վերահսկողական գործունեությունը, մշտական հաստատություն կազմում են միայն այն դեպքում, եթե նրանք գոյություն ունեն տասներկու ամսից ավել:

4. Չնայած սույն Հոդվածի նախորդ դրույթներին «մշտական հաստատություն» տերմինը չի ներառում.

ա) շինությունների օգտագործումը բացառապես ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պահպանման, ցուցադրման կամ առաքման նպատակով,

բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարի պահումը բացառապես պահպանման, ցուցադրման կամ առաքման նպատակով,

գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարի պահումը բացառապես այլ ձեռնարկության կողմից վերամշակման նպատակով,

դ) գործունեության կայուն վայրի պահումը բացառապես ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով,

ե) գործունեության կայուն վայրի պահումը բացառապես ձեռնարկության համար նախապատրաստական կամ օժանդակ բնույթի որևէ այլ գործունեություն իրականացնելու նպատակով,

զ) գործունեության կայուն վայրի պահումը բացառապես ա)- ե) ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության իրականացման համար, պայմանով, որ այդ համակցության արդյունքում գործունեության կայուն վայրի ընդհանուր գործունեությունը պետք է կրի նախապատրաստական կամ օժանդակ բնույթ:

5. Չնայած սույն հոդվածի 1 կամ 2 կետերի դրույթներին, եթե ձեռնարկության անունից գործող անձը անկախ կարգավիճակով գործակալ չէ, որի մասին խոսվում է 6-րդ կետում, ունի և սովորաբար օգտագործում է Պայմանավորվող պետությունում ձեռնարկության անունից կոնտրակտներ կնքելու իրավասություն, կամ պահում է ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարներ, որոնցից ձեռնարկության անունից իրականացվում է այդ ապրանքների կամ արտադրանքի կանոնավոր վաճառք, ապա այդ ձեռնարկությունը դիտարկվում է, որպես այդ Պետությունում մշտական հաստատություն ունեցող` ցանկացած գործունեության առումով, որն այդ անձն իրականացնում է ձեռնարկության համար, բացառությամբ եթե այդ անձի գործունեությունը սահմանափակվում է 4-րդ կետում նշված տեսակներով, որը եթե անգամ իրականացվում է գործունեության կայուն վայրի միջոցով, չի վերածում այդ գործունեության կայուն վայրը մշտական հաստատության` համաձայն այդ կետի դրույթների:

6. Ձեռնարկությունը Պայմանավորվող Պետությունում չի դիտարկվում որպես մշտական հաստատություն ունեցող միայն, եթե նա ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում բրոքերի, կոմիսիոների կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով, պայմանով, որ այդ անձինք գործում են իրենց ձեռնարկատիրական գործունեության սովորական շրջանակներում:

7. Այն փաստը, որ Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը հսկում է Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը կամ հսկվում է նրա կողմից, կամ իրականացնում է այդ մյուս Պայմանավորվող Պետությունում ձեռնարկատիրական գործունեություն ինքնըստինքյան այդ ընկերություններից մեկին չի վերածում մյուսի մշտական հաստատության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։