Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Զուգորդված (ասոցացված) ձեռնարկություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Զուգորդված (ասոցացված) ձեռնարկություններ

1. Այն դեպքում, երբ.

ա) Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է Պայմանավորվող մյուս Պետության ձեռնարկության կառավարման, վերահսկման կամ գույքի մեջ, կամ

բ) միևնույն անձինք ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում են և Պայմանավորվող Պետության ձեռնարկության և Պայմանավորվող մյուս Պետության ձեռնարկության կառավարման, վերահսկման կամ գույքի մեջ, և յուրաքանչյուր դեպքում երկու ձեռնարկությունների միջև` նրանց առևտրային և ֆինանսական փոխհարաբերություններում ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են այն պայմաններից, որոնք կարող էին լինել երկու անկախ ձեռնարկությունների միջև, ապա ցանկացած շահույթ, որը կարող էր հաշվանցվել նրանցից մեկին, բայց այդ պայմանների պատճառով չի հաշվանցվել, կարող է Պայմանավորվող Պետության կողմից մտցվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և համապատասխանաբար հարկվել:

2. Երբ Պայմանավորվող Պետությունը այդ Պետության ձեռնարկության շահույթի կազմում մտցնում -և համապատասխանաբար հարկում է- մի շահույթ, որի նկատմամբ Պայմանավորվող մյուս Պետության ձեռնարկությունը այդ մյուս Պետությունում հարկվում է, և այդ կերպ մտցված շահույթը կհաշվանցվեր առաջին նշված Պետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև լինեին անկախ ձեռնարկությունները բնորոշող փոխհարաբերություններ, ապա այդ մյուս Պետությունը կկատարի այդ շահույթի հարկի համապատասխան շտկում: Այդպիսի շտկումը որոշելիս հաշվի կառնվեն սույն Համաձայնագրի մյուս դրույթները, իսկ Պայմանավորվող Պետության իրավասու մարմինները անհրաժեշտության դեպքում կխորհրդակցեն միմյանց հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։