Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Կրկնակի հարկում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Կրկնակի հարկում

1. Միջազգային երթևեկության մեջ ներգրավված օդանավի շահագործումից ստացված եկամուտը և շահույթները ենթակա են հարկման միայն այն պետությունում, որտեղ տեղակայված է ձեռնարկության ղեկավարությունը:

2. Միջազգային երթևեկության մեջ շահագործվող օդանավի օտարումից ստացված եկամուտները ենթակա են հարկման միայն այն պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկության ղեկավարությունը:

3. Միջազգային երթևեկության մեջ շահագործվող օդանավով, ինչպես նաև այդ օդանավի շահագործմանը վերաբերող շարժական գույքով ներկայացված կապիտալը ենթակա է հարկման միայն այն պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկության ղեկավարությունը:

4. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները կիրառվում են նաև կապիտալների միավորմանը, համատեղ ձեռնարկատիրությանը կամ գործող միջազգային գործակալությունում մասնակցությունից ստացված եկամուտների և շահույթների նկատմամբ:

5. Եթե Պայմանավորվող կողմերի միջև «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումից խուսափելու մասին» Համաձայնագրով նախատեսվող ընթացակարգերը տարբերվում են սույն հոդվածի 1-ից 4-րդ կետերում նշվածներից, ապա պետք է կիրառվեն «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումից խուսափելու մասին» Համաձայնագրի դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։