Հոդված 14. Վկայականների և լիցենզիաների ճանաչումը
Հոդված 14. Վկայականների և լիցենզիաների ճանաչումը
Օդանավի թռիչքային պիտանիության վկայականները, որակավորման վկայականները և լիցենզիաները, որոնք տրվել են կամ վավերական են ճանաչվել Պայմանավորվող կողմերից մեկի կողմից և դեռ ուժի մեջ են, պետք է վավերական ճանաչվեն մյուս Պայմանավորվող կողմի կողմից` սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցության շահագործման նպատակով` պայմանով, որ նման վկայականները կամ լիցենզիաները տրվել են կամ վավերական են ճանաչվել Կոնվենցիայով սահմանված չափանիշներին համապատասխան:
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, սակայն, իրեն իրավունք է վերապահում հրաժարվել ճանաչելու մյուս Պայմանավորվող կողմից իր քաղաքացիներին` իր տարածքով թռիչքներ իրականացնելու նպատակով տրված որակավորման վկայականները և լիցենզիաները: