Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Օրենքների, կանոնների և ընթացակարգերի կիրառում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Օրենքների, կանոնների և ընթացակարգերի կիրառում

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի օրենքները, կանոնները և ընթացակարգերը, որոնք վերաբերում են միջազգային օդային հաղորդակցության մեջ ներգրավված օդանավերի` իրենց տարածք ժամանմանը կամ տարածքից մեկնմանը կամ նման օդանավերի շահագործմանը և օդանավագնացությանը, պետք է կատարվեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից` վերոհիշյալ տարածք մուտքի և տարածքից ելքի ժամանակ:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի օրենքները, կանոնները և ընթացակարգերը, որոնք վերաբերում են ներգաղթին, անձնագրերին կամ այլ հաստատված ճամփորդական փաստաթղթերին, մուտքին, մաքսազերծմանը, մաքսատուրքերին և կարանտինին, պետք է կիրառվեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից փոխադրվող օդանավերի անձնակազմերի, ուղևորների, բեռների և փոստի նկատմամբ` վերոհիշյալ Պայմանավորվող կողմի տարածք մուտքի և ելքի ժամանակ:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարածքով ուղիղ տարանցմամբ փոխադրվող ուղևորները, ուղեբեռները և բեռները, որոնք չեն լքում օդանավակայանի` այդ նպատակի համար հատկացված գոտին, պետք է ենթարկվեն ոչ ավելի, քան պարզեցված հսկողության, բացառությամբ բռնության և օդահենության դեմ անվտանգության միջոցների: Ուղիղ տարանցմամբ անցնող ուղեբեռները և բեռները պետք է ազատվեն մաքսատուրքերից և նմանատիպ հարկերից:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերության շահագործման նկատմամբ կիրառվող վճարումները և գները` առաջին Պայմանավորվող կողմի տարածքում օդանավակայանների և այլ ավիացիոն սարքավորումների օգտագործման համար, չպետք է լինեն ավելի բարձր, քան նմանատիպ շահագործման մեջ ներգրավված այլ ավիաընկերությունների նկատմամբ կիրառվող վճարումները:

5. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է առավելություն տա այլ ավիաընկերության` մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության նկատմամբ` կապված իր մաքսային, ներգաղթային, կարանտինային և նմանատիպ կանոնների կատարման կամ իր ղեկավարման ներկա գտնվող օդանավակայանների, չվուղիների, օդային երթևեկության ծառայությունների և հարակից սարքավորումների օգտագործման հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։