Հոդված 3. Օդանավի փոխարինում
Հոդված 3. Օդանավի փոխարինում
1. Նշանակված ավիաընկերություններից յուրաքանչյուրը կարող է համաձայնեցված հաղորդակցության ցանկացած կամ բոլոր չվերթերի վրա իր ընտրությամբ փոխել օդանավը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կամ սահմանված երթուղու ցանկացած կետում` պայմանով, որ.
ա) փոխարինման կետից դուրս օգտագործված օդանավը պետք է պլանավորվի ժամանող կամ մեկնող օդանավին համապատասխան, որ դեպքը որ լինի,
բ) մյուս Պայմանավորվող կողմի տարածքում օդանավի փոխարինման դեպքում, և երբ մեկից ավելի օդանավ է շահագործվում փոխարինման կետից դուրս, ոչ ավելի, քան մեկ այդպիսի օդանավ կարող է լինել համապատասխան չափի, և ոչ մեկը չպետք է լինի ավելի մեծ, քան երրորդ և չորրորդ ազատության հատվածների վրա օգտագործվող օդանավը:
2. Օդանավի շահագործման փոփոխության դեպքում նշանակված ավիաընկերությունը կարող է օգտագործել իր սեփական սարքավորումները և, ազգային կանոնների համաձայն, վարձակալել սարքավորումներ և կարող է շահագործել այն մեկ այլ ավիաընկերության հետ առևտրային համաձայնությամբ:
3. Նշանակված ավիաընկերությունը կարող է օգտագործել տարբեր կամ նույն չվերթերի համարներ օդանավի շահագործման իր փոփոխված հատվածների համար: