Հոդված 19. Դադարեցում
Հոդված 19. Դադարեցում
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցման միջոցով մյուս Պայմանավորվող կողմին հայտնել սույն Համաձայնագրի դադարեցման մասին իր որոշումը: Միաժամանակ նման ծանուցում ուղարկվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպություն: Նման դեպքում սույն Համաձայնագրի գործողությունը պետք է դադարեցվի մյուս Պայմանավորվող կողմից ծանուցման ստացման օրվանից տասներկու (12) ամիս անց, եթե դադարեցման մասին ծանուցումը մինչև այդ ժամանակահատվածի լրանալը հետ չի վերցվել Կողմերի երկուստեք համաձայնությամբ: Մյուս Պայմանավորվող կողմից նման ծանուցման ստացման մասին որևէ տեղեկության բացակայության դեպքում ծանուցումը ստացված է համարվում Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից` ծանուցումը ստանալուց տասնչորս (14) օր հետո: