Հոդված 4. Նշանակում և լիազորում
Հոդված 4. Նշանակում և լիազորում
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը իրավունք ունի մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցմամբ նշանակել մեկ ավիաընկերություն` Հավելվածում սահմանված երթուղիներով համաձայնեցված օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով, և փոխարինել նախկինում նշանակված ավիաընկերությունը մեկ այլ ավիաընկերությամբ:
2. Նման ծանուցում ստանալու դեպքում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է անհապաղ տրամադրի մյուս Կողմի նշանակած ավիաընկերությանը շահագործման համար անհրաժեշտ լիազորություններ` սույն հոդվածի դրույթների համաձայն:
3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված շահագործման լիազորություն ստանալուց հետո նշանակված ավիաընկերությունը կարող է ցանկացած ժամանակ սկսել համաձայնեցված հաղորդակցության իրականացումը մասամբ կամ ամբողջովին` պայմանով, որ այն բավարարի սույն Համաձայնագրի դրույթների պահանջները, և որ նման փոխադրման համար կիրառվող սակագները սահմանվեն սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի դրույթների համաձայն:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի հրաժարվել սույն հոդվածի 2-րդ կետում հիշատակվող շահագործման լիազորությունը տրամադրելուց կամ տրամադրել լիազորությունը այնպիսի պայմաններով, որ անհրաժեշտ կհամարվի նշանակած ավիաընկերության կողմից սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված իրավունքների իրականացման կապակցությամբ, եթե նա համոզված չէ, որ ավիաընկերության նկատմամբ գույքային սեփականության իրավունքը և արդյունավետ վերահսկողությունը պատկանում են այդ ավիաընկերությունը նշանակած Պայմանավորվող կողմին կամ նրա քաղաքացիներին կամ էլ երկուսին: