Անցնել բովանդակությանը

Հոդված 18. Վեճերի կարգավորում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Վեճերի կարգավորում

1. Եթե Պայմանավորվող կողմերի միջև որևէ վեճ է ծագում սույն Համաձայնագրի մեկնաբանության կամ կիրառման առնչությամբ, ապա Պայմանավորվող կողմերը պետք է առաջին հերթին փորձեն այն լուծել բանակցությունների միջոցով:

2. Եթե Պայմանավորվող կողմերին չի հաջողվում վեճը կարգավորել բանակցությունների միջոցով, այն կարող է յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի պահանջով ներկայացվել երեք միջնորդ դատավորներից կազմված դատարանին: Ընդ որում, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կնշանակի մեկական միջնորդ դատավոր, իսկ երրորդ դատավորը չպիտի լինի Պայմանավորվող կողմերից և ոչ մեկի քաղաքացի: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է միջնորդ դատավոր նշանակի վաթսուն (60) օրվա ընթացքում` մյուս Պայմանավորվող կողմից վեճը միջնորդ դատարանի լուծմանը ներկայացնելու վերաբերյալ պահանջ պարունակող դիվանագիտական ծանուցման ստացման օրվանից սկսած, իսկ երրորդ դատավորը պետք է նշանակվի հետագա վաթսուն (60) օրվա ընթացքում: Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը չի կարողանում նշանակել իր միջնորդ դատավորին վաթսուն (60) օրվա ընթացքում, կամ եթե երրորդ դատավորը չի նշանակվում նշված ժամկետում, Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է խնդրել Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության խորհրդի նախագահին, որ նա նշանակի դատավորին կամ դատավորներին:

3. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են ենթարկվել սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն կայացրած ցանկացած որոշման:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։