Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Լիազորության չեղյալ հայտարարումը կամ դադարեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Լիազորության չեղյալ հայտարարումը կամ դադարեցումը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի չեղյալ համարելու մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության` նշված 4-րդ հոդվածում հիշատակված լիազորությունը կամ ժամանակավորապես դադարեցնել այդ լիազորությունը կամ պարտադիր պայմաններ.

ա) եթե, այդ Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների կարծիքով, ավիաընկերությունը բավարար որակավորում չունի այդ Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների կողմից` Կոնվենցիայի դրույթների համաձայն սովորաբար և խելամտորեն կիրառվող օրենքներին և կանոններին համապատասխան,

բ) եթե ավիաընկերությունը չի կատարում Պայմանավորվող կողմի օրենքները և կանոնները,

գ) եթե նրանք համոզված չեն, որ այդ ավիաընկերության նկատմամբ գույքային սեփականության իրավունքը և արդյունավետ վերահսկողությունը նշանակած Պայմանավորվող կողմին կամ նրա քաղաքացիներին կամ երկուսին էլ,

դ) եթե ավիաընկերությունը չի գործում սույն Համաձայնագրում նախատեսված պայմաններին համապատասխան:

2. Եթե սույն հոդվածի 1-ին կետում նշված իրավունքները կկիրառվեն միայն մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հետ խորհրդակցելուց հետո, եթե վերոհիշյալ օրենքների ու կանոնների հետագա խախտումների կանխման համար անհապաղ միջոցների ձեռնարկման անհրաժեշտություն չկա: Եթե այլ պայմանավորվածություն չկա Պայմանավորվող կողմերի միջև, նման խորհրդակցությունները պետք է սկսվեն խնդրանքի ստացման օրվան հաջորդող հետագա վաթսուն օրվա ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։