Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Արդար մրցակցություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Արդար մրցակցություն

1. Երկու Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների համար պետք է ստեղծվեն արդարացի և հավասար հնարավորություններ սույն Համաձայնագրով նախատեսված միջազգային օդային փոխադրումներին մասնակցելու համար:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր իրավասության շրջանակներում` կանխելու համար խտրականության կամ անարդար մրցակցության բոլոր դրսևորումները, որոնք կարող են վնաս հասցնել մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերությունների մրցակցային դիրքերին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։