Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Սակագներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Սակագներ

1. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից նրանց տարածքների միջև փոխադրումների համար գանձվելիք սակագները պետք է ստանան երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հավանությունը և պետք է սահմանվեն ընդունելի չափերով, որում պետք է պատշաճորեն հաշվի առնվեն բոլոր համապատասխան գործոնները, ներառյալ շահագործման ծախսերը, ընդունելի շահույթը և սահմանված երթուղու ցանկացած հատվածի վրա այլ ավիաընկերությունների կողմից կիրառվող սակագները:

2. Նշանակված ավիաընկերությունները հնարավորության դեպքում սույն հոդվածի 1-ին կետում նշված սակագները պետք է համաձայնեցնեն սակագների սահմանման վերաբերյալ Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի ընթացակարգերի կիրառմամբ: Երբ դա հնարավոր չէ, սակագները պետք է համաձայնեցվեն նշանակված ավիաընկերությունների միջև: Բոլոր դեպքերում սակագները պետք է ստանան երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հավանությունը:

3. Նման ձևով համաձայնեցված բոլոր սակագները պետք է ներկայացվեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատմանը ծանուցումը ստանալուց առնվազն վաթսուն (60) օր առաջ, բացառությամբ, եթե նշված ավիացիոն իշխանությունները համաձայնում են հատուկ դեպքերում կրճատել այդ ժամկետը:

4. Սակագների հաստատումը պետք է հստակ արտահայտված լինի, կամ էլ եթե ավիացիոն իշխանություններից ոչ մեկը չի արտահայտել իր անհամաձայնությունը սակագների ներկայացման օրվանից սկսած երեսուն (30) օրվա ընթացքում` սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն, ապա սակագները պետք է համարվեն հաստատված: Ներկայացման համար նախատեսված ժամանակահատվածի կրճատման դեպքում, ինչպես նախատեսված է 3-րդ կետով, ավիացիոն իշխանությունները կարող են համաձայնել, որ այն ժամանակահատվածը, որի ընթացքում որևէ անհամաձայնություն կարող է հայտնվել, կկրճատվի համապատասխանաբար:

5. Եթե համաձայնություն ձեռք չի բերվում որևէ սակագնի վերաբերյալ սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն կիրառվող ժամանակահատվածի ընթացքում, մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին ծանուցում են սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան համաձայնեցված սակագների վերաբերյալ իրենց անհամաձայնության մասին, Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները պետք է ձգտեն սահմանել սակագինը փոխադարձ համաձայնությամբ:

6. Եթե ավիացիոն իշխանությունները համաձայնության չեն կարողանում գալ սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն իրենց ներկայացված սակագնի կամ սույն հոդվածի 5-րդ կետի համաձայն որևէ սակագնի սահմանման վերաբերյալ, ապա վեճը պետք է կարգավորվի սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

7. Սույն հոդվածի դրույթների համաձայն հաստատված սակագները պետք է ուժի մեջ մնան մինչև նոր սակագների հաստատումը:

8. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունները չեն կարող գանձել սույն հոդվածի դրույթներին համապատասխան հաստատված սակագներից տարբերվող սակագներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։