Հոդված 12. Դրամական միջոցների փոխանցում
Հոդված 12. Դրամական միջոցների փոխանցում
1. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունները կարող են ազատորեն վաճառել օդային փոխադրումների ծառայությունները երկու Պայմանավորվող կողմերի տարածքներում ուղղակիորեն կամ գործակալի միջոցով` ցանկացած տարադրամով:
2. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունները կարող են այն տարածքից, որտեղ կատարվել է վաճառքը, ազատորեն իրենց տարածք փոխանցել եկամուտի ավելցուկը, որը ձեռք է բերվել վաճառքի տարածքում: Նման մաքուր փոխանցումները պետք է ներառեն ուղղակիորեն կամ գործակալների միջոցով կատարված օդային փոխադրումների ծառայությունների և օժանդակ ծառայությունների վաճառքից ստացված եկամուտները, ինչպես նաև դեպոզիտում գտնվող և փոխանցման ենթակա եկամուտների նորմալ առևտրային տոկոսները:
3. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունները պետք է նման փոխանցման համար հավանություն ստանան դիմումից առավելագույնը երեսուն (30) օրվա ընթացքում` ազատ փոխարկելի տարադրամով` վաճառքի օրը տեղական արժույթի փոխանակման համար գործող պաշտոնական ընթացագնի համաձայն:
Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունները հավանություն ստանալու դեպքում ազատորեն կարող են կատարել ընթացիկ փոխանցումը: